949 դիտում
14:18 14-11-2020
Թրամփը չի բացառել, որ միլիոնավոր քվեներ կարող են կեղծված լինել դիտորդների բացակայության ժամանակ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է պնդել, որ նոյեմբերի երեքին երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունները կեղծված են՝ հայտարարելով, որ միլիոնավոր ձայներ կարող են կեղծված լինել, քանի որ դիտորդներին թույլ չեն տվել հետևել գործընթացին:
Թրամփը [url=https://www.washingtonexaminer.com/opinion/byron-yorks-daily-memo-newsletter-exclusive-trump-talks-post-election-fight]Washinhton Examiner[/url] հրատարակության հետ զրույցում նշել է, որ պատրաստվում է «քվեաթերթիկների՝ ձեռքով վերահաշվարկի» միջոցով Ջորջիա նահանգում հաղթանակ տանել:
«Ջո՛րջիա, մենք պատրաստվում ենք հաղթել: Ձեռքով հաշվարկն ամենալավ տարբերակն է»,-ասել է նախագահը:
Միչիգան և Փենսիլվանիա նահանգներում տիրող իրավիճակի մասին խոսելով՝ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է շարունակել քվեների հաշվարկման ամենակարևոր պահին դիտորդների և վերհսկող մարմինների բացառման առնչությամբ կարևոր քայլերը:
«Չեն թողել, որ մեր դիտորդներն ու վերահսկողներն իրենց գործն անեն: Դա մեծ խնդիր է: Պետք է դեն նետեն այն քվեները, որոնք հաշվարկվել են նրանց բացակայության ժամանակ: Դատարան ենք դիմել, դատավորը հրամայել է, որ վերադառնան դիտորդները, սակայն դա երկու օր անց է եղել, ուստի՝ միլիոնավոր քվեներ կարող էին այդ ընթացքում կեղծվել»,- հայտարարել է Թրամփը:
Հիշեցնենք, որ լրատվականների փոխանցմամբ՝ Ջո Բայդենը 290 ընտրիչի ձայնով հաղթանակ է տարել ընտրություններում, սակայն Թրամփն ու իր թիմը հրաժարվել են ընդունել արդյունքները: Թրամփի՝ ընտրությունների կեղծման մասին հայտարարությունները առաջացրել են մտավախություններ առ այն, որ մոտ ապագայում երկրում կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել:
Նմանատիպ նյութեր
3015 դիտում
12:05 03-10-2016
Վանաձորում առավել շատ քվեներ է ստացել Հանրապետական կուսակցությունը
1788 դիտում
16:41 15-11-2018
Ժողովրդի սպասելիքներն արդարացնող քաղաքական ուժը մեծ քվեներ կստանա. Սերգեյ Բագրատյան
Այս բաժնից
856 դիտում
23:44 20-12-2024
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
832 դիտում
21:50 20-12-2024
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ից
796 դիտում
20:56 20-12-2024
Եվրահանձնաժողովն առաջարկում է դադարեցնել վիզային արտոնությունները Վրաստանի պաշտոնյաների համար