432 դիտում
15:45 14-11-2020
Նիդեռլանդները ձգտում են զենքի էմբարգո սահմանել Թուրքիայի նկատմամբ
Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը ցանկանում է աջակցություն ցուցաբերել Եվրամիությանը` ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիայի դեմ զենքի էմբարգո սահմանելու համար, հայտնում է նիդեռլանդական [url=https://nos.nl/artikel/2356377-minister-blok-wil-met-eu-praten-over-wapenembargo-turkije.html?fbclid=IwAR1vgIdw2BBH2ivA0DgmrhMSCFQHTwo5Bkeb3epP1mcdqhrQNpuxgxmtNlc]NOS[/url] պարբերականը:
Իշխող չորս կողմերը նման խնդրանքով են դիմել` տարածաշրջանում տարբեր հակամարտություններին, այդ թվում` Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Թուրքիայի մասնակցության պատճառով:
Այս շաբաթ արտաքին գործերի նախարարության բյուջեի քննարկման ժամանակ նրանք հանդես են եկել համապատասխան առաջարկով:
Բացի այդ, ըստ նրանց, Անկարայի կառավարությունը խախտում է միջազգային իրավունքը` մասնակցելով զինված բախումներին Լիբիայում և Արևելյան Միջերկրական ծովում: Այնտեղ Թուրքիան նավթի որոնման աշխատանքներ է իրականացնում Հունաստանին պատկանող տարածքներում:
Ուշ երեկոյան, Ներկայացուցիչների պալատի խնդրանքով, նախարար Բլոկը հայտարարել է, որ կցանկանար ստանալ իր եվրոպացի գործընկերների աջակցությունը:
Ըստ կոալիցիայի գործընկերների` նախարարների կաբինետը ԵՄ համատեքստում պետք է անի հնարավոր ամեն ինչ` զենքի էմբարգո սահմանելու համար:
«Թուրքիան կրկին ու կրկին անցել է բոլոր սահմանները: Այժմ վճռական գործողությունների ժամանակն է»,- ասել է առաջարկի հեղինակ, խորհրդարանի` Voordewind քրիստոնեական միությունից պատգամավորը:
Նրա խոսքով` Թուրքիան սիրիացի ջիհադիստների է ուղարկել Լեռնային Ղարաբաղ` պատերազմին մասնակցելու համար:
Նմանատիպ նյութեր
1072 դիտում
16:42 29-01-2021
Բունդեսթագը կքննարկի Թուրքիայի դեմ զենքի էմբարգո կիրառելու հարցը
Այս բաժնից
2821 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3976 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին