4232 դիտում
13:58 15-11-2020
Ինձ դավաճան անվանող «համարձակները» պետք է կարողանան ուղիղ նայել ճշմարտության աչքերին․ Վահրամ Պողոսյան
Բացի հարազատ եղբորիցս, ով մարտական գործողություններին մասնակցել է սեպտեմբերի 28-ից՝ Մեխակավանից (Ջաբրայիլից) սկսած, ութ եղբայր եմ ունեցել, ովքեր գտնվել են ռազմաճակատի տարբեր թեժ հատվածներում: Իսկ հորաքրոջս թոռը նշանի մատանին մատին զոհվել է: Նրանց և բազմաթիվ ընկերներիս համար ամեն օր ունեցածս ապրումներն ու կորստի ցավը միայն ես եմ զգացել:
Այս մասին գրել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Գրառումներիս ժամանակ միշտ ազնիվ եմ եղել, մինչդեռ ճշմարտությունը չընդունել ցանկացողները հաճախ քննադատության թիրախ են դարձրել ինձ:
Ինձ դավաճան անվանող «համարձակները» պետք է կարողանան, անկախ հոգեվիճակից, ուղիղ նայել ճշմարտության աչքերին և իրերը կոչել իրենց անուններով:
Ես իմ համեստ աշխատանքն եմ կատարում, բայց եթե դրանով դարձել եմ մարդկանց աչքի փուշը, կարող եմ անվարան հրաժարվել դրանից: Իսկ ազնվությանս ու սկզբունքայնությանս մասին ինձ ճանաչողները հաստատ կվկայեն»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Բացի հարազատ եղբորիցս, ով մարտական գործողություններին մասնակցել է սեպտեմբերի 28-ից՝ Մեխակավանից (Ջեբրայիլից) սկսած, ութ...
Опубликовано Վահրամ Պողոսյան/Vahram Poghosyan Воскресенье, 15 ноября 2020 г.
Նմանատիպ նյութեր
3299 դիտում
21:45 05-12-2019
«Սերժ Սարգսյանի հետ առերեսվողն անգամ մի վայրկյան չի նայել նրա աչքերին». Ամրամ Մակինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. 168.am
38056 դիտում
23:20 10-11-2020
Ես կարող եմ զոհերի մայրերի աչքերին հանգիստ խղճով նայել. Տիգրան Ավինյան
Այս բաժնից
715 դիտում
09:45 23-10-2024
Կապան-Սիսիան ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար. Լարսը բաց է
976 դիտում
09:28 23-10-2024
Գանձասարի վանքի բանալիները փոխանցվել են Վրթանես Սրբազանին