211652_close_icon
views-count817 դիտում article-date 17:00 15-11-2020

Նոյեմբերի 16-ին, ժամը 17:00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք. կներկայացվի ստեղծված իրավիճակի գնահատականը և հետագա գործողությունների ճանապարհային քարտեզը

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ նոյեմբերի 16-ին, ժամը 17:00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք։ «Սիրելի հայրենակիցներ, երկուշաբթի, նոյեմբերի 16-ին, ժամը 17:00-ին Ազատության հրապարակում հրավիրում ենք հանրահավաքի: Կներկայացվի ստեղծված իրավիճակի գնահատականը և հետագա գործողությունների ճանապարհային քարտեզը: Մեր ՊԱՅՔԱՐԸ շարունակվում է», - գրել է Սաղաթելյանը։

Նմանատիպ նյութեր