211652_close_icon
views-count5297 դիտում article-date 21:25 15-11-2020

Արսեն Բաբայան. Շենգավիթի դատարանի դիմացից ոստիկանները գաղտնի բերման ենթարկեցին Խաչիկ Գալստյանին

Շենգավիթի դատարանի դիմացից քիչ առաջ ոստիկանները գաղտնի բերման ենթարկեցին նաեւ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։ «Դավաճան Նիկոլի թատրոնը շարունակվում է Շենգավիթի դատարանի դիմացից քիչ առաջ ոստիկանները գաղտնի բերման ենթարկեցին նաեւ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանին: Այս ձերբակալություններով դավաճան իշխանությունը փորձում է լռեցնել ազատ խոսքը: Խաչիկ Գալստյանը նույնպես ելույթ էր ունեցել դատարանի բակում: Ոստիկանությունը գործում է մարդագողի հոգեբանությամբ, թաքնվում է մի ծառի տակ մինչեւ թիրախին մենակ տեսնի եւ բերման է ենթարկում: Նիկոլ, մարդիկ ծիծաղում են քո ցնցումների վրա»,- գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր