211652_close_icon

Դատարանի հարակից այգուց բերման ենթարկեցին Գագիկ Ծառուկյանի 5-ից ավելի աջակիցների

views-count10488 դիտում article-date 15:44 21-06-2020
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի հարակից այգուց ոստիկանները բերման են ենթարկել 5-ից ավելի քաղաքացու: [url=https://news.am/arm/news/586781.html?fbclid=IwAR2SqhtpZP3j5-dvKqN5kEKZvSHBC7598fUQ3pGtsh8LxDjIa9JjgpeAwzE]NEWS.am[/url]-ի թղթակիցը հայտնում է, որ նրանք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակիցներն են: Դատարանում քիչ անց կհրապարակվի Գագիկ Ծառուկյանի կալանքի որոշումը: Նշենք նաև, որ Շենգավիթի դատարանը այսօր ևս շրջափակված է ոստիկանական մեծաթիվ ուժերով, այստեղ են նաեւ ԲՀԿ-ական պատգամավորները: Գագիկ Ծառուկյանը դեռ չի ժամանել դատարան: Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը), նա մեղադրանքը չի ընդունում, այն որակում է ապօրինի։

Նմանատիպ նյութեր