211652_close_icon
views-count7830 դիտում article-date 14:11 16-11-2020

Ռուս խաղաղապահները պատմել են, թե Ղարաբաղում իրենց ինչպես են ընդունել

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչները դրական են վերաբերվել ռուս խաղաղապահներին եւ նրանց օգնության հետ մեծ հույսեր են կապում, հայտարարել է Ղարաբաղում ՌԴ ԶՈՒ խաղաղապահ զորակազմի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսեյ Պոլյուխովիչը, փոխանցում է [url=https://ria.ru/20201116/mirotvortsy-1584789328.html]ria.ru[/url]-ն։ «Տեղի բնակիչներն անչափ դրական դիմավորեցին մեր խաղաղապահ զորակազմին։ Նրանք հույս ունեն, որ մեր ժամանելով կվերադառնա խաղաղ կյանքը»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում աստիճանաբար վերականգնվում է սովորական կյանքը։ Կազմակերպվել է Լաչինի միջանցքով Ղարաբաղի բնակիչների տրանսպորտային հաղորդակցությունը ե՛ւ դեպի Հայաստան, ե՛ւ հետադարձ ուղղությամբ։ Պոլյուխովիչը նշել է, որ քաղաքացիական տրանսպորտը երթեւեկում է բացառապես խաղաղապահների ուղեկցությամբ։ «Ինչպես մեզ ասացին, խաղաղապահների այստեղ ժամանելով՝ մենք մեզ պաշտպանված զգացինք, թեթեւացած շունչ քաշեցինք, որ մեզ, այնուամենայնիվ, պաշտպանում են․․․Բոլորն են ասում։ «Քանի որ եկել են ռուս խաղաղապահները, այստեղ մեզ համար ավելի հանգիստ կլինի»,- լրագրողներին ասել է Ստեփանակերտի բնակիչ Նատալյա Պետրոսյանը։

Նմանատիպ նյութեր