1620 դիտում
20:34 16-11-2020
Փաշինյանի երեկվա գրառումից, այսօրվա ասուլիսից ու ԱԺ-ի ելույթից հետո պետք է մեկ բան պահանջել՝ միչգերատեսչական հոգեբանների հանձնաժողով, որը կտա եզրակացություն նրա առողջական վիճակի մասին. Գ. Մանուկյան
[url=https://www.tert.am/am/news/2020/11/16/Gegham-manukyan/3444414?fbclid=IwAR2NrXSkesACRl-c1wQ08pMYBd_TIwGj5nDudXFCRNff2spWnUiG0cW-dNs]Tert.am[/url]-ը գրում է. Նույնիսկ դավաճանություն անելը պետք է գիտակցաբար անել, սրիկայություն է դավաճանություն անելը, բայց գոնե գիտակցություն պետք է ունենալ գնալու դավաճանության. այս մասին Երևանի Ազատության հրապարակից Արցախի կապիտուլյացիոն հայտարարության ստորագրության դեմ հանրահավաքին ասաց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը, ՀՅԴ անդամ, լրագրող Գեղամ Մանուկյանը:
«Նիկոլ Փաշինյանի երեկվա գրառումից, այսօրվա ասուլիսից, ապա ԱԺ-ի հետ հարցուպատասխանից հետո մեկ էլ մտածեցի՝ միգուցե Փաշինյանի հրաժարականը չպահանջենք, պահանջենք լոկ մեկ բան՝ պահանջենք Արսեն Թորոսյանից միջգերատեսչական հոգեբանների հանձնաժողով, որը լիարժեք եզրակացություն կտա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առողջական վիճակի մասին»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ երբ հրապարակվեց Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությունը, նորմալ մարդը երկու ուղի ուներ՝ արցունքն աչքերին ասեր՝ ժողովուրդ, չկարողացա, բայց խոստանում եմ մի բան անել:
«Երկրորդ ուղին արժանապատվության գագաթնակետն է. իշխանություններն անընդհատ ասում էին Կարսի ամրոցը հանձնեցին ու դա չի կրկնվելու, էն էլ ո՜նց կրկնվեց, ավելի վատը եղավ, որովհետև Կարսի ամրոցը հանձնելուց հետո գնդապետ Մազմանյանը, ինչպես վայել է արժանապատիվ մարդուն, ատրճանակը քունքին ուղղեց, իսկ մեր երկրի վարչապետը ժպտալով էր խոսում այդ օրը»,- ասաց նա:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/11/16/Gegham-manukyan/3444414?fbclid=IwAR2NrXSkesACRl-c1wQ08pMYBd_TIwGj5nDudXFCRNff2spWnUiG0cW-dNs]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
5080 դիտում
19:27 24-04-2023
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գրառումից հետո ադրբեջանցիները նրա թվիթերյան էջը կոտրելու փորձեր են արել
Այս բաժնից
1213 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1186 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում