211652_close_icon
views-count5080 դիտում article-date 19:27 24-04-2023

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գրառումից հետո ադրբեջանցիները նրա թվիթերյան էջը կոտրելու փորձեր են արել

Հերթական անգամ պաշտոնական Բաքվի քարոզչամեքենան ողջ ուժով լծվել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի թվիթերյան էջի հրապարակումների հերքման աշխատանքներին։

Միլի մեջլիսի ղեկավարությունը չի կարողացել հավուր պատշաճի կարդալ, ընկալել ԱԺ նախագահի գրառումը Լաչին-Ստեփանակերտի ճանապարհին սահմանային անցակետ ստեղծելու անթույլատրելիության վերաբերյալ և տեղեկատվական անհամաչափ մարտեր է սկսել մի քանի ուղղություններով։

Առաջին ուղղությունը բնականաբար ներքին սպառման խողովակներով Սիմոնյանի ասածի վիճարկումներն են, երկրորդ ուղղությունը՝ այն է ինչ գալիս է ադրբեջանական համակարգչային մասնագետների ձեռքից՝ հավաքվել գրառման տակ, բայաթի երգել ու փորձել հնարավորության դեպքում հակերային հարձակումների ենթարկել էջը։ Էջը նրանք չեն կարողացել կոտրել։

Նմանատիպ նյութեր