211652_close_icon
views-count4746 դիտում article-date 09:53 17-11-2020

Կասկածելի որակի միս՝ պատերազմական գոտուց. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին մեկ շաբաթում ահազանգեր ենք ստանում, որ մսամթերքի վաճառքով զբաղվող խանութներին և մսամթերքի այլ սպառողների առաջարկվում է Արցախից բերված տավարի և խոզի միս, որի որակը խիստ կասկածելի է: Պատերազմական գործողությունների գոտուց Հայաստան բերված միսը կարող է մարդկանց առողջության համար վտանգավոր լինել, քանի որ անասունները մորթվում են ոչ սանիտարական պայմաններում, շատ դեպքերում մորթվում են արդեն սատկած անասունները: Սննդի անվտանգության տեսչությունը մատնվել է բացարձակ անգործության, որովհետև այս կառույցը ոչ մի վերահսկողություն չի իրականացնում շուկայի նկատմամբ, այլապես մսի վաճառակետերը և այլ սպառողներ կիրացնեին փաստաթղթավորված և սպանդանոցային միս՝ վտանգի չենթարկելով քաղաքացիների առողջությունն ու կյանքի իրավունքը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր