211652_close_icon
views-count1777 դիտում article-date 12:43 17-11-2020

Արցախից Հայաստան կենդանի կենդանիների և մսեղիքի տեղափոխումը վերահսկվում է

Անասնաբուժությանն առնչվող գիտական և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ոլորտի պատասխանատու կառույցների ներկայացուցիչների հետ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ անցկացված հանդիպման արդյունքում ստեղծվել է ուղեցույց, համաձայն որի համապատասխան անասնաբուժական ծառայություններ մատուցող կազմակերպություններն ու պատկան մարմինները պատերազմական պայմաններում ծավալել և մինչ օրս էլ իրականացնում են միջոցառումներ՝ անասնահամաճարակային իրավիճակը, ռազմական գործողությունների գոտուց Հայաստան տեղափոխվող կենդանի կենդանիների, ինչպես նաև մսեղիքի տեղաշարժը վերահսկելու և բնակչությանը կենդանիներից փոխանցվող հիվանդություններից զերծ պահելու համար: Տեղեկացնում է ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Այս պահին Արցախից Հայաստան է տեղափոխվել 3191 գլուխ կենդանի կենդանի, որոնց տեղաշարժը հստակ արձանագրված է: Գործընթացը շարունակվում է: ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ, պետական պատվերի շրջանակներում, իրականացվում են տեղափոխված կենդանիների պատվաստման աշխատանքներ: Կենդանիներն անցնում են նաև հետազոտություն բրուցելոզ հիվանդության նկատմամբ: ՍԱՏՄ մասնագետների կողմից պատերազմական գործողությունների մեկնարկից ի վեր իրականացվում են նաև վերահսկողական աշխատանքներ հանրապետության իրացման ցանցում՝ բացառելու համար չստուգված մսեղիքի վաճառքը։

Նմանատիպ նյութեր