211652_close_icon
views-count5904 դիտում article-date 14:48 17-11-2020

Մերձդնեստրի շրջանում պատերազմ է սպասվում. փորձագետները` Մոլդովայում իշխանության փոփոխության մասին

2020 թվականի նոյեմբերի 15-ին Մոլդովայում տեղի է ունեցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքում, հաղթել է իր արևմտամետ հայացքներով հայտնի Մայա Սանդուն: Նա հավաքել է ձայների 57,75%-ը և դարձել երկրի առաջին կին նախագահը: Միևնույն ժամանակ, որոշ փորձագետներ կարծում են, որ Մերձդնեստրի շրջանում շուտով պատերազմ է սպասվում: Այս հարցին անդրադարձել է [url=https://topcor.ru/17396-pridnestrove-zhdet-vojna-jeksperty-o-smene-vlasti-v-moldavii.html?fbclid=IwAR1rs-GvWXTDjckni93hQZjNKPE9PrhhZS9CAeayRba_el_3KWGquk4uFnw]topcor.ru[/url] կայքը: Ռուս քաղաքագետ Սերգեյ Բեսպալովը հայտարարել է, որ սոցիալիստ նախագահ Իգոր Դոդոնն ընտրություններում պարտվել է երկու հիմնական պատճառով: Առաջին հերթին, իրավիճակի վրա մեծ ազդեցություն է ունեցել կորոնավիրուսի համաճարակը: Մոլդովան Եվրոպայի ամենաաղքատ երկրներից մեկն է, և տեղի սոցիալիստների համար դժվար էր խոսել ձեռքբերումների մասին: Երկրորդ՝ Դոդոնի պարտության համար պատճառ հանդիսացել «Մեր կուսակցության» նախագահ Ռենատո Ուսատիի դիրքորոշումը: Ընտրությունների առաջին փուլում նրա օգտին քվեարկել էր քաղաքացիների 17%-ը: Նա գրավել էր երրորդ տեղը, ինչը հաջողություն է: Դրանից հետո նա բանակցել է Սանդուի հետ և սկսեց համոզել իր աջակիցներին երկրորդ փուլում քվեարկել վերջինիս օգտին: Դոդոնին չէին բավարարում հենց այս ձայները: «Մոլդովայի բնակչության զգալի մասը քաղաքականապես այնքան անգրագետ է, որ առաջին փուլում կողմ է քվեարկել նրան: Ի դեմս Ուսատիի նրանք տեսել էին նոր երիտասարդ կերպար, նոր հույս և այլն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նրան (Ուսատիին) կտրամադրվեն անձեռնմխելիության երաշխիքներ և նա տեղ կունենա խորհրդարանում, եթե օգնի Սանդուին հաղթել ընտրություններում»,-ավելացրել է Բեսպալովը: Քաղաքագետը կարծում է, որ Սանդուի հաղթանակը չի նշանակում կտրուկ փոփոխությունների սկիզբ: Չնայած պարտությանը, Մոլդովայում սոցիալիստների դիրքերը դեռ ամուր են: Նրանք կարող են հաջողության հասնել հաջորդ խորհրդարանական ընտրություններում, որի շնորհիվ կառավարության վերահսկողությունը կմնա նրանց ձեռքում: Իր հերթին, Ռազմավարական հետազոտությունների և կանխատեսումների ինստիտուտի փոխտնօրեն, ՌԴ Հանրային պալատի անդամ Նիկիտա Դանյուկը համոզմունք է հայտնել, որ Սանդուի հաղթանակից հետո կարող են նշանակվել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հենց Մոլդովայի խորհրդարանն է որոշում երկրի արտաքին և ներքին քաղաքականությունը: Եթե այս ընտրություններում հաղթեն արևմտամետ ուժերը, ապա Մոլդովան կգտնվի արտաքին վերահսկողության տակ, ինչը ոչ մի լավ բան չի խոստանում Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությանն ու Ռուսաստանին: «Արտաքին կուրատորների համար շատ ձեռնտու կլինի պայթեցնել իրավիճակը Մերձդնեստրում, որպեսզի հերթական անգամ բռնկեն Ռուսաստանի սահմանների մերձակա տարածքը և մեր երկիրը ներքաշեն մեկ այլ բարդ հակամարտության մեջ: Եվ մենք ստիպված կլինենք պատասխանել, քանի որ հենց Ռուսաստանն է Մերձդնեստրի անվտանգության երաշխավորը»,- համոզված է փորձագետը:

Նմանատիպ նյութեր