3568 դիտում
16:58 17-11-2020
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացրել և հանրությանը բացատրել, որ «վատ ժառանգություն» է ստացել և չի կարող ստորագրել կապիտուլյացիայի փաստաթուղթը. պարզաբանում է Հակոբ Սիմիդյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 168.am
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի խոսքով՝ պետական կառույցները պետք է վերադառնան բնականոն աշխատանքի, որից հետո ինստիտուցիոնալ գործիքակազմով ամեն ինչ կքննարկվի: Գրում է [url=https://168.am/2020/11/17/1409022.html?fbclid=IwAR0YGiqg-hO6V5Ss1bN31zuJ4Bw8M7aK2tFUhP2GrTQD6vCpMoEIferhaU4]168․am[/url]-ը։
168.am-ի հարցին՝ Արցախի բանակցային գործընթացին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է ներկայացնել Հայաստանին ու Արցախին, և առհասարակ՝ ստեղծված իրավիճակն արդյո՞ք իշխանությունների սխալ արտաքին քաղաքականության արդյունքը չէ, Հ․ Սիմիդյանը պատասխանեց․
«Գիտեք, բանակցությունների առումով նույնպես, մեղավորության առումով նույնպես, ինձանից հիմա կոնկրետ պատասխաններ մի ակնկալեք: Կարող եմ ասել, որ կյանքը բոլոր հարցերի պատասխանը կտա՝ ոչ միայն այս 2,5, այլ՝ առհասարակ: Ես սա ասելով՝ չեմ ցանկանում մեղքը որևէ մեկի վրա բարդել, բայց մեզանից յուրաքանչյուրը պատասխանտվությունից չի խուսափի: Եթե սխալ ունենք և դա կգնահատվի սխալ, դրա պատախանը կտանք»:
Մեր մյուս հարցին՝ որ իշխանական թիմից հայտարարում են, որ վարչապետը բանակցային գործընթացի վատ ժառանգություն է ստացել, հետևաբար՝ այլընտրանք չի ունեցել, այդ պայմաններում վարչապետն ինչո՞ւ հրաժարական չի ներկայացրել և հանրությանը բացատրել, որ «վատ ժառանգություն» է ստացել և չի կարող ստորագրել, Հակոբ Սիմիդյանը պատասխանեց.
«Տեսեք, եթե վատ ժառանգության մասին խոսեմ, էլի կմեկնաբանվի, որ ես ուզում եմ պատասխանատվությունը մեկ այլ ուժի կամ մարդու վրա դնել: Դրա համար եկեք ժառանգության մասին չխոսենք: Դրա համար ես ասացի, որ պետք է գնահատվի ամեն ինչ, և վերջին երկու տարիների, և վերջին երեսուն տարիների համար: Ինձանից մի ակնկալեք, որ ես միանգամից կպատասխանեմ բոլոր հարցերին»:
Մանրամասն՝ [url=https://168.am/2020/11/17/1409022.html?fbclid=IwAR0YGiqg-hO6V5Ss1bN31zuJ4Bw8M7aK2tFUhP2GrTQD6vCpMoEIferhaU4]սկզբնաղբյուր[/url] կայքում
Տեսանյութը՝ 168.am-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1400 դիտում
14:55 27-06-2022
Հակոբ Սիմիդյանը աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին