2217 դիտում
09:25 18-11-2020
Մասիս Մայիլյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին. Արայիկ Հարությունյանը որոշել է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախում կադրային փոփոխությունները սկսված են։ Նոյեմբերի 12-ին հրաժարական էր տվել արդարադատության նախարար Սիրան Ավետիսյանը։ Մենք տեղեկացանք, որ առաջին հերթին իր պաշտոնին հրաժեշտ կտա Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:
Ընդ որում, մենք տեղեկացանք, որ դա կոնկրետ Արայիկ Հարությունյանի որոշումն է լինելու, և Մայիլյանին աշխատանքից հեռացնելու գլխավոր պատճառներից մեկը վերջինիս «պերսոնա նոն գրատա» լինելն է Ռուսաստանի Դաշնության համար:
Ինչպես հայտնի է, Մասիս Մայիլյանի մուտքը ՌԴ արգելված է 2020 թվականի մարտի 11-ից և արգելափակված է մնալու 5 տարի ժամկետով՝ մինչև 2025 թվականի մարտի 11-ը։ Արգելանքի որոշումը կայացվել էր Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության կողմից, իսկ պատճառը նշվել է, որ Մասիս Մայիլյանը ներկայացնում է սպառնալիք Ռուսաստանի ազգային անվտանգությանը։
Եվ հենց դա է պատճառը, որ նման որոշում է կայացվելու: Ի վերջո, Արցախը չի կարող ունենալ արտաքին գործերի մի նախարար, որը որևէ երկրի կողմից անցանկալի է, առավել ևս երբ խոսքը վերաբերում է ռազմավարական դաշնակից հանդիսացող և ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրի: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ Մասիս Մայիլյանից, սակայն ապարդյուն:
Օրեր շարունակ նրան գտնել չի հաջողվում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4784 դիտում
09:47 13-02-2016
Մոտ օրերս իր պաշտոնին հրաժեշտ կտա Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը. «Ժողովուրդ»
9717 դիտում
09:19 16-02-2018
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն առաջիկայում հրաժեշտ կտա պաշտոնին. «Չորրորդ իշխանություն»
4034 դիտում
09:01 21-11-2018
Արտակ Զեյնալյանը հրաժեշտ կտա. Ով է հավակնում արդարադատության նախարարի պաշտոնին. «Ժամանակ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը