211652_close_icon
views-count62042 դիտում article-date 21:16 18-11-2020

«Այսօր ռեստորանում Աշոտ Փաշինյանը Կառավարություն ներխուժած և վարչապետի ցուցանակը պոկած Ալեքսանդր Իսկանդարյանի հետ էր… Երկա՞ր են դեռ ժողովրդին էշի տեղ դնելու…». Նարեկ Մալյան

[url=https://168.am/2020/11/18/1410220.html?fbclid=IwAR0RLROPtnIGJOhT4FLaDr8P0twCvfkdCxb2VgticSWGLoYU2RXS731JeP4]168.am[/url]-ն այսօր գրել էր այն մասին, որ տելեգրամյան ալիքներից մեկը հրապարակել է իր հանգիստը Երևանի սրճարաններից մեկում վայելող վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի լուսանկարը: Լուսանկարը, որում նա միայնակ չէր, վերնագրված էր՝ Այս պահին Սարյան փողոցում: Մեզ հաջողվել էր պարզել, որ լուսանկարն արված է այսօր, Սարյան փողոցում գտնվող «Տափաստան» սրճարանում: Մեզ հասած տեղեկություններով՝ վարչապետի որդու հետ սրճարանում պատկերված անձը Ալեքսանդր Իսկանդարյանն է, ով Օպերայի շրջակայքում սրճարան ունի, որը զարմանալիորեն չի քանդվել: Ըստ օդում կախված լուրերի՝ սույն երիտասարդը եղել է նոյեմբերի 10-ի գիշերը կառավարության շենքում: Թե ինչ է արել նա այնտեղ, կարող ենք միայն ենթադրել: Լուսանկարը, ի դեպ, վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի հրապարակած տեսանյութից էր արվել: Թեման զարգացրել է «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը, ով լուսանկարներ է հրապարակել՝ մեր նյութի իսկությունը փաստող: «Այսօր Սարյան փողոցի Տափաստան ռեստորանում Աշոտ Փաշինյանը Ալեքսանդր Իսկանդարյանի հետ էր: Կառավարություն ներխուժած և վարչապետի ցուցանակը պոկած Ալեքսանդր Իսկանդարյանի հետ: Երկա՞ր են դեռ ժողովրդին էշի տեղ դնելու…»,- ի հավելումն այդ լուսանկարների՝ գրել էր Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում: [img]https://st0.shamshyan.com/editor/0732992001605719622686683.jpg[/img]

Նմանատիպ նյութեր