449 դիտում
09:49 19-11-2020
Անշուշտ, այլ շրջաններից ԼՂ օտարերկրյա զինվորականների ներգրավումը կայունության նշան չի համարվում. ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը պատասխանել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի համաձայնագրին վերաբերվող հարցերին՝ ասելով, որ «Անշուշտ, այլ շրջաններից օտարերկրյա զինվորականների ներգրավումը կայունության նշան չի համարվում»: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5667906.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Հարց -Դեսպանը նշեց Լեռնային Ղարաբաղում հրադադարի համաձայնագիրի մասին, որով ռուս խաղաղապահները կուղարկվեն տարածաշրջան: Դուք որքանո՞վ եք ընկալում այս նոր իրավիճակը որպես սպառնալիք կամ փոփոխություն, կայունության փոփոխման ռիսկ, այս տարածաշրջանում հավասարակշռություն՝ այնտեղ ուղարկելով Ռուսաստանի զորքերին: Դա իրակա՞ն ռիսկ է, թե՞ այդպես է ընկալվում:
Պատասխան- Մենք մի փոքր քննարկել ենք դա նաև Ֆրանսիայում: Իհարկե, մենք դա քննարկել ենք ֆրանսիացի պաշտոնյաների հետ հանդիպումներում, և դուք կտեսնեք հայտարարությունը, որը ողջունում է ակտիվ ռազմական գործողությունների և բռնությունների ավարտը, որոնք իսկապես բավականին դաժան էին մի քանի շաբաթվա ընթացքում: Հիմա մենք ունենք հրադադար, որը պահպանվում է առնվազն մի ամբողջ շաբաթ:
Մենք դեռ հստակ չգիտենք, թե ինչ համաձայնագիր են մշակել ռուսները, և դա այն է, ինչին մենք ներգրավվում ենք: Մենք, ինչպես ֆրանսիացիները, նվիրված ենք Մինսկի համանախագահների ՞ և գործընթացին, և կարծում եմ, որ այդ գործընթացի մեր ներկայացուցիչները կհանդիպեն այս շաբաթ:
Հարց- Այսօ՞ր:
Պատասխան- Միգուցե այսօր: Մենք կշարունակենք ավելի շատ կենտրոնանալ դրա վրա: Բայց, իհարկե, ինչպես գիտեք, մենք բոլորս միասին աշխատել էինք երեք համանախագահներով՝ փորձելով հրադադար հաստատել: Երեկ հայտարարություն եղավ:
Հարց- Այո, քարտուղարի կողմից:
Պատասխան-Քննարկեց նաև այն մարդասիրական աջակցությունը, որը մենք տրամադրում էինք տարածաշրջանում:
Հարց- Բայց այն փաստը, որ այնտեղ սահմանին կան ռուս խաղաղապահներ, արդյո՞ք դա ռիսկ է Վրաստանի համար: Դուք դա ընկալո՞ւմ եք որպես սպառնալիք:
Պատասխան- Ինչպես գիտեք, ռուսները պարզապես Վրաստանի 20 տոկոսն օկուպացնելու ճանապարհին են, իսկ վրացիներին դա դուր չի գալիս, և մենք նրանց աջակցում ենք իրենց լիակատար ինքնիշխանությունը վերադարձնելու ցանկության մեջ:
Հարց- Ի՞նչ կարծիք ունեք այն մասին, որ Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղ խաղաղապահներ ուղարկելու մտադրության շուրջ:
Պատասխան- Շատ անհասկանալի է. Մենք երբեք լայն աջակցություն չենք ցուցաբերել դրանում: Հետաքրքիր է տեսնել, որ Պուտինը ըստ էության ասում է՝ ոչ, այնտեղ թուրքեր չկան, և թուրքերը դրանից շատ դժգոհ էին: Անշուշտ, այլ շրջաններից օտարերկրյա զինվորների ներգրավումը կայունության նշան չի համարվում:
Նմանատիպ նյութեր
2603 դիտում
09:37 07-09-2019
Հայաստանի հզորացումը Միացյալ Նահանգների շահերից է բխում՝ ԱՄՆ-ի Պետքարտուղարության ներկայացուցիչ․ «Ամերիկայի ձայն»
2117 դիտում
09:01 05-10-2019
Հայ-ամերիկյան գործընկերությունը գնալով ամրապնդվում է՝ Պետքարտուղարության ներկայացուցիչ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
2794 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3949 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին