5724 դիտում
09:37 20-11-2020
Այս հրադադարը չափազանց անհրաժեշտ էր, բայց այն խաղաղության պայմանագիր չէ. Թոմ դե Վալ․ «Ամերիկայի ձայն»
Միջազգային հանրությունը մեծ հաշվով համակարծիք է՝ ԼՂ հակամարտության շուրջ վերջին հրադադարը ուղղված է պատերազմի դադարեցմանը, սակայն դա վերջնական կարգավորման համաձայնություն չէ, որի համար անհրաժեշտ է բանակցային գործընթաց: ԵՄ ևս կիսում է այս մոտեցումը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5669893.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Ռազմական գործողությունների դադարեցումն ընդամենն առաջին քայլն է Լեռնային Ղարաբաղի երկարատև հակամարտության կարգավորման ուղղությամբ, ասված է ԵՄ հայտարարության մեջ։ ԵՄ-ը գտնում է, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել հակամարտության համապարփակ և կայուն կարգավորման համար, որը կներառի նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Իր հայտարարության մեջ Բրյուսելը վերահաստատել է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին համանախագահների գլխավորությամբ:
Այս մոտեցումը կիսում են Վաշինգտոնում ու Փարիզում: Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմփեոն հայտարարել էր, որ կողմերի միջև ռազմական գործողությունների դադարեցումը միայն առաջին քայլն է՝ ուղղված ԼՂ հակամարտության խաղաղ, բանակցային կարգավորմանը: «Մենք կողմերին հորդորում ենք հնարավորինս արագ համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ` հետամուտ լինելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և կայուն քաղաքական կարգավորմանը` հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա»,- ասել է պետքարտուղարը՝ հիշեցնեհով, որ դրանք են ուժի կամ սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման և հավասար իրավունքների սկզբունքները:
Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմ դե Վալն իր վերջին հրապարակաման մեջ կարծիք է հայտնում, որ Արևելյան գործընկերության երկու երկրների՝ ՀՀ և Ադրբեջանի միջև զինված հակամարտությունը մարտահրավեր է ԵՄ՝ Հարավային Կովկասում ռազմավարական դեր ստանձնելու ձգտումներին, գրում է դե Վալը՝ ընդգծելով, որ ԵՄ-ը պարզապես չունի ինստիտուցիոնալ գործիքներ այս ճգնաժամը հաղթահարելու համար: Այս օրերին ԼՂ հարցում արևմտյան տերությունները հայտնվել են խաղից դուրս վիճակում, և այժմ պետք է ջանքեր գործադրեն դիրքերը վերականգնելու համար, ընդգծում է նա:
«Այս հրադադարը չափազանց անհրաժեշտ էր, սակայն սա խաղաղության պայմանագիր չէ»,- գրում է դե Վալը, ով չի բացառում, որ ՌԴ առաջնորդ Պուտինը կարող է քայլեր ձեռնարկել վերջնական կարգավորման ուղղությամբ, որը կբարելավվեր կողմերի միջև հարաբերությունները: Նա, սակայն, ավելի հակված է, որ ՌԴ-ի գերխնդիրն է Հարավային Կովկասում իր ազդեցության ուժեղացումն ու առևտրային ուղիների վերահսկումը երկարաժամկետ խաղաղության փոխարեն, ուստի ռազմական գործողությունների վերսկսման վտանգի պահպանումը կնապստի ԼՂ-ում ռուսական խաղաղապահ ուժերի պահպանմանը, նշում է նա:
Հիշեցնենք, որ ՌԴ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և հրադադարի հիմնական բանակցող, առարկություն չի հայտնել բանակցույունների վերսկսման ուղղությամբ: Մոսկվայում, սակայն, ընդգծում են՝ այսօր Լեռնային Ղարաբաղում առաջնային խնդիրն է խաղաղ կյանքի վերականգնումը: Ռուսական հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ այսօր կողմերը համաձայնվել են պահպանել առկա ստատուս քվոն, իսկ հետագա խնդիրները պետք է կարգավորվեն ապագայում կամ ապագա ղեկավարների ու գործընթացի մասնակիցների կողմից: Նա նաև չի բացառել, որ ԼՂ կարգավիճակի խնդիրը կարող է կարգավորվել բնականոն կյանքի պայմանների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների և հակամարտության գոտում խաղաղ գոյակցության վերականգնումից հետո:
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կարծիքով Ռուսաստանն անկախությունից ի վեր եթե ոչ հրահրել, ապա զգալիորեն շահել է հետխորհդային ճգնաժամերից, որոնց թվում են Մերձդնեստրյան, Աբխազիայի, Հարավային Օսիայի,Դոնբասի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները: ՌԴ միջնորդությամբ հաստատված վերջին հրադադարը ԼՂ-ում կանգնեցրել է արյունահեղույունը, փոխել իրավիճակը հակամարտության գոտում, սակայն չի ապահովել վերջնական կարգավորում, կարծում է Հոգլանդը:
«ԵԱՀԿ Մինսկի խումբը մշակել էր մադրիդյան սկզբունքներ, որոնք առաջ են քաշել վերջնական կարգավորմանը հասնելու ուղին: Անգամ «Լավրովի պլանը», որը ներկայացվել էր 2017 թ.-ին, ուներ վերջնական կարգավորմանը հասնելու ճանապարհ: Խոսքը նրա մասին է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, ի վերջո, ոչ անմիջապես, պետք է անցկացնի որոշակի հանրաքվե, իր ապագայի կարգավիճակի մասին որոշում կայացնելու համար»,- նշում է Հոգլանդը:
Նա գտնում է, սակայն, որ այս պահին բանակցությունները չեն հանգեցնի որևէ արդյունքի: Բանակցային գործընթացը մոտակա ժամանակում չի կարող լինել արդյունավետ կողմերի միջև առկա հուզական բարձր ֆոնի պատճառով, շեշտում է Հոգլանդը:
Նմանատիպ նյութեր
1854 դիտում
09:37 02-09-2020
Շինարարության ծավալներն այս տարի կտրուկ անկում են արձանագրել․ «Փաստ»
12118 դիտում
10:51 07-07-2018
Գիտական համագործակցությունը Սմիթսոնյան հաստատության հետ չափազանց արդյունավետ է. «Ամերիկայի ձայն»
1317 դիտում
10:23 08-02-2022
IRI-ի հարցման տվյալները չափազանց հետաքրքրական են. Ստեֆան Նիքս․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
907 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1054 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
745 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»