75032 դիտում
18:18 20-11-2020
Զինվորական ծառայությունը գերազանցությամբ ավարտած 22-ամյա Արթուրը կամավորական հիմունքներով մեկնել է առաջնագիծ. ըստ բժիշկների՝ նրա մարմնի մեջ կա մոտ 150 բեկոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանի բնակիչ, 22-ամյա Արթուր Արմենի Մարտիրոսյանը, ով այս օրերին բուժում է ստանում Երևանի հիվանդանոցներից մեկում, բեկորային վնասվածքներ է ստացել Արցախի Հանրապետության առաջնագծում:
Սեպտեմբերի 27-ին, երբ թուրք-ադրբեջանական, իսկ հետո նրանց միացած վարձկան ահաբեկիչները հարձակում գործեցին Արցախի վրա, Արթուրը բազմաթիվ կամավորների նման կամավորագրվեց և մեկնեց Արցախ և իր բազմաթիվ ընկերների ու զինվորների հետ առաջին օրվանից մնաց առաջնագծում՝ կռվի ամենաթեժ կետրից մեկում, որտեղ էլ ծանր վիրավորում ստացավ և տեղափոխվեց հիվանդանոց:
Բժիշկները հայտնել են, որ պայթյունի հետևանքով նրա մարմնի մեջ կա 150-ից ավելի բեկոր (ասկոլկա):
Հարազատներն ու ընկերները նրան ու բոլոր վիրավորներին ցանկանում են շուտափույթ ապաքինում:
Արթուրը 2019 թ-ին ավարտել է զինվորական ծառայությունը և բազում շքանշանների ու շնորհակալագրերի է արժանացել:
Երբ այս պատերազմում բեկորային պայթյունից վնասվածքներ է ստացել, նրա գրպանում եղած գրեթե բոլոր իրերը, այդ թվում՝ հեռախոսը, դրամապանակը, այնտեղ եղած գումարը վնասվել են, միայն չի վնասվել գրպանի աղոթագիրքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12754 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ