2424 դիտում
10:55 21-11-2020
Նա իր անգնահատելի նպաստն է բերել Արցախում մշակույթի զարգացման գործին․ Արցախի նախագահը ցավակցական ուղերձ է հղել Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ։ Այս մասին նա գրել է Ֆեյսբուքի էջում։
Ուղերձում ասվում է․
«Խորը ցավով ընդունեցի ՀՀ երրորդ նախագահի տիկին, Արցախի դուստր Ռիտա Ալեքսանդրի Սարգսյանի անժամանակ մահվան բոթը։
Ռիտա Սարգսյանը մեծ սեր ու հարգանք էր վայելում հարազատ Արցախում։ Նրա հովանավորությամբ և գործուն աջակցությամբ կյանքի են կոչվել կարևոր ռազմավարական ծրագրեր մեր հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներում։ «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամի ծրագրի շրջանակում լույս աշխարհ են եկել հարյուրավոր երեխաներ՝ սպասված լույս սփռելով իրենց ընտանիքներում։ Նա մեծ խանդավառությամբ էր իրականացնում մշակութային բազմաբնույթ ծրագրեր՝ իր անգնահատելի նպաստը բերելով Արցախում մշակույթի զարգացման գործին։
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ռիտա Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու մտերիմներին։ Նրա լուսավոր անունը կմնա մեր սրտերում»։
Նմանատիպ նյութեր
3543 դիտում
15:55 21-11-2020
ՀՀ ԱԺ նախագահը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կնոջ՝ Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ
18799 դիտում
23:22 20-11-2020
«Ննջեց, որ չխենթանա». Վիգեն Սարգսյանի գրառումը՝ Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ
Այս բաժնից
547 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը
652 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ
1000 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը