361437 դիտում
16:45 21-11-2020
Մանվել Գրիգորյանին հուղարկավորել են Արշալույս գյուղի գերեզմանատանը․ NEWS.am․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին հուղարկավորել են իր հայրենի գյուղի` Արշալույսի, ընտանեկան գերեզմանատանը: Գրում է [url=https://news.am/arm/news/614787.html]NEWS.am[/url]-ը։
Նշենք, որ Մանվել Գրիգորյանի ցանկություն էր հուղարկավորվել Սպարապետ Վազգեն Սարգսյանի կողքին, սակայն չթույլատրեցին, չնայած որ ավելի վաղ հայտնել էին, որ Գրիգորյանը կհուղարկավորվի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
Մանվել Գրիգորյանը երկար ժամանակ է, ինչ առողջական խնդիրներ ուներ: Իրեն առաջադրված մեղադրանքներով դատական նիստերը շուրջ մեկուկես տարի ձգձգվում էին հենց այդ պատճառով: Նրա համար պարբերաբար շտապօգնություն էր ժամանում դատարան: Ամիսներ առաջ նա որոշ ժամանակ վերակենդանացման բաժանմունքում անցկացրեց ծայրահեղ ծանր վիճակում: Միայն դրանից հետո դատարանը նրան կալանքից ազատելու որոշում կայացրեց՝ պայմանավորված շուրջ 30 կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններով:
Մանվել Գրիգորյանն Արցախյան ազատամարտի մասնակից էր: Նա մասնակցել էր ԼՂՀ հարավային սահմանների պաշտպանական մարտերին, Մարտակերտի շրջանում ծավալված մարտական գործողություններին, ղեկավարել էր Հադրութի շրջանի Հողեր գյուղի ազատագրական գործողությունը:
Մանվել Գրիգորյանը 1999 թվականից մինչեւ 2018 թվականը եղել էր Երկրապահ կամավորական միության նախագահ: 1992-1996-ին՝Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի, իսկ 2012-2018-ին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:
Տեսանյութը՝ [url=https://news.am/arm/news/614787.html]NEWS.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7713 դիտում
10:38 25-08-2018
Մանվել Գրիգորյանի ծննդավայր Արշալույս գյուղում ստուգումներ են սկսվել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
919 դիտում
23:10 02-02-2025
Հայաստանի եվրատեսիլյան մասնակցին հանդիսատեսը կընտրի փետրվարի 16-ին՝ «Դեպի Եվրատեսիլի» շրջանակում
1603 դիտում
19:14 02-02-2025
Պարեկային ծառայության պետը Կապանում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն․ ՏԵՍԱՆՅՈւԹ
1456 դիտում
19:00 02-02-2025
ՆԳՆ Ոստիկանության զորքերի N զորամասը 31 տարեկան է․ ՏԵՍԱՆՅՈւԹ