211652_close_icon

«Ենթադրաբար, Թուրքիան իր զորքերի մի մասը Իգդիրից կմտցնի Նախիջեւանի տարածք». թուրքագետ. Aravot.am

views-count4767 դիտում article-date 18:55 21-11-2020
Տելեգրամյան ալիքներից հայկական սոցցանցային տիրույթում հայտնվում են տեղեկություններ այն մասին, որ Թուրքիան Իգդիրի հատվածից Հայաստանի հետ սահմանին զորք եւ սպառազինություն է կուտակում, եւ որ Ադրբեջանի կազմի մեջ մտնող Նախիջեւանի ինքնավար հանրապետության հատվածից եւս թուրքական զորամիավորումների կուտակումներ կան: «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ, թուրքագետ Տարոն Հովհաննիսյանի խոսքով՝ այս առնչությամբ, բացի տելեգրամյան ալիքների հաղորդածից, այլ տեղեկություններ այս պահին չկան: «Այն, որ կուտակումներ կան, դա միանշանակ է: Վերջին տասը օրում դրանք թռիչքներով էլ են արձանագրվել՝ Թուրքիայի կողմից Իգդիրի հատվածում: Ենթադրում եմ, որ մի մասը, ամենայն հավանականությամբ, Նախիջեւանի տարածք կմտցնեն: Սա ենթադրություն է, ոչ թե վստահություն»,- [url=https://www.aravot.am/2020/11/21/1153763/?fbclid=IwAR3CfyaTaQN0iCxbWDl2S67d3ZBMlR1MV4nbzh26UXw-Amln4xYUiDbSYYo]Aravot.am[/url]-ի հետ զրույցում ասաց Տարոն Հովհաննիսյանը: «Այն, որ Ադրբեջանի տարածք Թուրքիան զինված ուժեր մտցնելու է, դա միանշանակ է: Որոշումը կայացված է Թուրքիայի նախագահի առաջարկով՝ խորհրդարանում: Այսօր էլ Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ ցամաքային զորքերի վերջին պատրաստություններն են ընթանում: Բայց թե կոնկրետ Ադրբեջանի տարածքում որտեղ դրանք կտեղակայվեն, արդյոք Նախիջեւանում Թուրքիան կունենա՞ կայազոր, թե ոչ, չեմ կարող այս պահին ասել»,- նշեց Տարոն Հովհաննիսյանը: Մանրամասները՝ [url=https://https://www.aravot.am/2020/11/21/1153763/?fbclid=IwAR3CfyaTaQN0iCxbWDl2S67d3ZBMlR1MV4nbzh26UXw-Amln4xYUiDbSYYo]Aravot.am[/url]-ում

Նմանատիպ նյութեր