Ադրբեջանը և Թուրքիան Իգդիրից Նախիջևան գազի մատակարարման վերաբերյալ հուշագիր կստորագրեն
Ադրբեջանը և Թուրքիան կստորագրեն փոխըմբռնման հուշագիր Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն բնական գազի մատակարարման վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հուշագիրը կստորագրի Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դենմեզին և Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փյարվիզ Շահբազովը: Փաստաթուղթը նախատեսում է Թուրքիայի Իգդիրի նահանգից գազի մատակարարում Նախիջևան։