211652_close_icon
views-count2346 դիտում article-date 19:47 21-11-2020

Միհրան Հակոբյանի ձերբակալությունը դատարանը ճանաչեց ոչ իրավաչափ, նա ազատ արձակվեց

Երեկ ձերբակալված հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանն ազատ արձակվեց, դատարանը նրա ձերբակալումը ճանաչել է ոչ իրավաչափ: Այս մասին գրառում է արել Միհրան Հակոբյանի պաշտպան Միքայել Շխիմյանը: «Պաշտպանյալս' Միհրան Տարոնի Հակոբյանը, հենց նոր, դատարանի որոշմամբ ազատ արձակվեց ձերբակալումից, վերջինիս ձերբակալումը ինչպես նպատակի, այնպես էլ հիմքերի առումով ճանաչվեց ոչ իրավաչափ!!! Շնորհակալություն ՀՀ Դատարանին, ի դեմս դատավոր Վ.Միսակյանի»,-գրել է պաշտպանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր