1447 դիտում
15:55 23-04-2021
Գորիսի փոխքաղաքապետն ազատ կարձակվի, դատարանը ոչ իրավաչափ համարեց Մենուա Հովսեփյանի ձերբակալությունը․ պաշտպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ,. Tert.am
Դատարանը մեր ներկայացրած բողոքը բավարարեց, Մենուա Հովսեփյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչեց. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք կայացած այցի ընթացքում բողոքի ակցիա էր իրականացվել, ինչից հետո ակցիայի մասնակիցներից մի մասի նկատմամբ հարուցվել էր քեական գործ՝ իշխանության բռնություն գործադրելու և խուլիգանության հոդվածներով:
Ձերբակալվել էին Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն և այլ անձիք:
«Երևի վարույթ իրականացնող մարմինը շտապել էր և շատ տարրական սխալ էր թույլ տվել՝ անձը ներկայացրեց իր 4 երեխաների ծննդյան վկայականները որոնցից 2-ի 8 տարին լրացած չէ, իսկ կալանք պատիժը մինչև 8 տարեկան երեխաներ ունեցողի նկատմամբ չի կիրառվում:
Ստացվում էր, որ ձերբակալման պայմանը չպահելով՝ Մենուա Հովսեփյանի նկատմամբ առաջիկա 8 տարվա դրությամբ այդ հոդվածով պատժատեսակ կալանք չի կարող կիրառվել: Շատ էին շտապել, երևի անհրաժեշտ էր եղել այդ պահին, կարծում եմ դատարանը նաև դա է նկատել, հիմա Հովսեփյանը քննչական կոմիտեում է»:
Դավիթ Կարապետյանը մանրամասնեց, որ Մենուա Հովսեփյանը միայն մեղադրվում է միայն խուլիգանության համար, 258 հոդվածի առաջին մասով:
Հարցին, թե Դուք Հատուկ քննչական ծառայություն հաղորդում էիք ներկայացրել նաև խոշտանգման դրվագով, ի՞նչ մանրամասներ ունեք, Կարապետյանը նշեց, որ դեռևս տեղեկություն չունի, թե ինչ գործողություններ են իրականացվել. «Մենք երեկ հրապարակել ենք, որ Մենուա Հովսեփյանը վնասվածքներ ունի, ՄԻՊ-ի աշխատակազմի արագ արձագանքման խումբն էլ զրույց է ունեցել Մենու Հովսեփյանի հետ, լուսանկարել են վնասվածքները և զեկույցով հրապարակել»:
Անդրադառնալով Մենու Հովսեփյանի ձերբակալման հանգամանքներին՝ պաշտպանը մանրամասնեց.«Մենուա Հովսեփյանին ժամը 7:20 Գորիսից հրավիրել են Գորիսի ոստիկանության բաժին, հրավիրողները եղել են ԱԱԾ աշխատակիցներ:
Գնացել է ոոտիկանության բաժին, այնտեղ մոտ 10 րոպե սպասելուց հետո բերել են Երևան քաղաք, քննչական կոմիտե, այսինքն՝ անձը ներկայացել է և որևէ բերման ենթարկվելու արձանագրություն չի կազմվել: Դրանից հետո դիմակավորված ոստիկաններն են գալիս, քննչական կոմիտեում գտնվող անձին շղթայում են ու տանում Երևան քաղաքի վարչություն։ Այնտեղից հետ վերադարձնելով արդեն Քննչական կոմիտե՝ բերման ենթարկելու արձանագրություն են կազմել, իբր անձին 14:20 բերման են ենթարկել: Տանում են քրեական վարչություն, վերադարձնում են քննիչի մոտ գրում են, որ բերման ենթարկեցինք։ Տեսնենք հատուկ քննչական ծառայությունում այն ինչ ընթացք կստանա, մնացած մանրամասն կներկայացնենք»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2346 դիտում
19:47 21-11-2020
Միհրան Հակոբյանի ձերբակալությունը դատարանը ճանաչեց ոչ իրավաչափ, նա ազատ արձակվեց
7980 դիտում
17:16 15-11-2020
Դատարանը իրավաչափ է համարել Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի ձերբակալությունը.ԱՐՄԵՆՊՐԵՍ
Այս բաժնից
988 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
703 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1063 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»