211652_close_icon
views-count2397 դիտում article-date 16:30 22-11-2020

Տեղահանված յուրաքանչյուր արցախցու կտրամադրվի 300 հազար դրամ. ընդհանուր գումարը կկազմի 10մլրդ դրամ

Արցախի Քաշաթաղի, Մարտակերտի, Շահումյանի, Հադրութի, Շուշիի, Ասկերանի և Մարտունու շրջանների 100-ից ավել բնակավայրերից տեղահանված յուրաքանչյուր հայրենակցի կտրամադրվի 300 հազար դրամ միանվագ դրամական աջակցություն։ Այս մասին [url=https://www.e-gov.am/u_files/file/decrees/kar/2020/11/1820_1.pdf?fbclid=IwAR2EhtP3QDizpoOwnvWKyLen90P4nXz_1WjhDa3ix1mIGaTQTsvpgDU8l2s]որոշում է [/url]ընդունել ՀՀ կառավարությունը: Ծրագիրն իրականացնում է ՀՀ Կառավարությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք մեր սահմանները» համազգային դրամահավաքի շրջանակներում հանգանակած միջոցներով։ Աջակցություն են ստանալու նախնական գնահատմամբ 30-35 հազար արցախցի, աջակցության ընդհանուր գումարը կազմելու է շուրջ 10մլրդ դրամ:

Նմանատիպ նյութեր