2475 դիտում
19:40 22-11-2020
Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի վրա պատասխանատվություն է դրված ԼՂ հարցի շուրջ, սակայն մեզ անհրաժեշտ պարզաբանումներ պետք է տրվեն. Ֆրանսիայի ԱԳ նախարար. Tert.am
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանն ընդգծել է այն մեծ պատասխանատվությունը, որը դրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների ուսերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին նախարարն ասել է ֆրանսիական հեռուստաալիքին տված հարցազրույցում, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/11/22/moderna/3449684]Tert.am[/url]-ը:
«Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի վրա հատուկ պատասխանատվություն է ընկած: Քանի որ հենց նրանց է ՄԱԿ-ը հանձնարարել հետևել հակամարտության կողմերի ստանձնած պարտականությունների կատարմանը: Որպես Մինսկի խմբի համանախագահնե՝ր մենք քիչ ջանքեր չենք գործադրել հրադադարի հասնելու համար: Մեկ շաբաթվա ընթացքում երեք անգամ նախաձեռնություններ են եղել, մասնավորապես՝ իմ ռուս և ամերիկացի գործընկերներ Սերգեյ Լավրովի և ԱՄՆ-ի կողմից, որպեսզի հասնենք մարտական գործողությունների ավարտի, սակայն այն պահին դրանք արդյունք չեն տվել»,- ասել է Լե Դրիանը:
«Մեզ վրա պատասխանտվություն է դրել միջազգային հանրությունը: Եվ Հայաստանը ինքը ցանկանում է, որ մենք պահպանենք այդ պատասխանատվությունը: Այդ ամենը մեզանից պահանջում է հավատարիմ մնալ հավասարաշռված դիրքորոշմանը»,- հավելել է նախարարը:
«Սակայն հարկ է ընդունել, որ ձեռք բերված հրադադարի առնչությամբ անորոշություն է առկա, և մենք ցանկանում ենք, որ այս առումով մեզ անհրաժեշտ պարզաբանումներ տրվեն: Դրանք վերաբերում են տեղահանված անձանց, քանի որ Լեռնային Ղարաբաղում բազմաթիվ հայեր են բնակվել, և մենք ձգտում ենք հասնել նրան, որ իրենց բնակության վայրից դուրս եկած հայերը վերադառնան այնտեղ»,- ընդգծել է դիվանագետը:
«Անորոշություն կա նաև վարձկանների հարցի շուրջ. պետք է հասնել դրանց դուրս բերմանը, ինչի հետ համաձայն են Մինսկի խմբի համանագահ բոլոր երկրները: Դա վերաբերում է նաև կրոնական և մշակութային ժառանգության պահպանության հարցին: Այս առնչությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախաձեռնություններ է ձեռնարկել ՅՈւՆԵՍՕ-ի հետ համատեղ, ինչը և ես շաբաթ քննարկել եմ իմ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ»,- հավելել է Լե Դրիանը:
Նմանատիպ նյութեր
2286 դիտում
09:38 21-01-2015
Մեզ պետք չէ, որ մեզ կարեկցեն, խղճան, ցավակցեն, համակրեն, սիրեն, մեզ պետք է, որ մեզ հարգեն. Առավոտ. խմբագրական
1186 դիտում
14:51 04-04-2024
Ժամկետներ չկան, թե երբ պետք է Տավուշի 4 գյուղերը տրվեն Ադրբեջանին․ Վահան Կոստանյան
Այս բաժնից
1345 դիտում
12:20 02-02-2025
Ադրբեջանի կողմից Իրանին որևէ uպառնալիք չի լինի. Ալիևի օգնականը՝ Փեզեշքիանի խորհրդականին
988 դիտում
11:47 02-02-2025
Մեքսիկան պատասխան մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ի դեմ