211652_close_icon
views-count1574 դիտում article-date 18:22 23-11-2020

Գործադիրում կստեղծվի պատերազմում անհետ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողով

ՀՀ կառավարությունում կստեղծվի Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած պատերազմում անհետ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Պաշտպանության նախարարության դիմաց անհետ կորածների հարազատների կազմակերպած ակցիայի ընթացքում ասաց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: «Վարչապետի մոտ ընդլայնված կազմով հատուկ խորհրդակցություն է եղել անհայտ կորած տղաների հետ կապված հարցով: Վարչապետը որոշում է կայացրել, որ փոխվարչապետի գլխավորությամբ միջգերատեսչական հանձնաժողով կձևավորվի, որը շատ արագ պետք է զբաղվի այդ տղաների հարցերով ու բոլոր ծնողներին պատասխան տրվի այդ հարցերով»,- ասաց Սարգսյանը: Սարգսյանը հայտնեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է կազմակերպել իր և անհետ կորածների ծնողների հանդիպումը: Նոյեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմից կան անհետ կորած մի քանի հարյուր զինվորներ:

Նմանատիպ նյութեր