2065 դիտում
11:47 24-11-2020
Փարիզի ոստիկանությունն ապամոնտաժել է քաղաքի հրապարակում փախստականների տեղադրած 500 վրանները
Փարիզի ոստիկանությունը երկուշաբթի երեկոյան քաղաքի հրապարակում մոտ 500 վրան է ապամոնտաժել, որոնք տեղադրվել էին փախստականների կողմից՝ ի նշան ավելի վաղ մայրաքաղաքի արվարձանում իրենց ճամբարի ոչնչացման դեմ բողոքի: Փարիզի ոստիկանության մամուլի ծառայությանը հղումով գրում է [url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/10079327?fbclid=IwAR1TL2Yqage9FFwSYAHwp96C_WGa_dmd57YW1DJfBMMhU1KZ69PJ5vDxmWw]tass.ru[/url]-ն։
«Այսօր Հանրապետության հրապարակում անօրինական կերպով տեղադրված վրաններ են ապամոնտաժվել։ Ոստիկանությունը բացել է ապօրինաբար զավթված հանրային տարածքը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ոչ կառավարական կազմակերպությունների տվյալների համաձայն՝ հրապարակում այդ երեկո ավելի քան 450 փախստական է գտնվել:
Նշենք, որ նոյեմբերի 17-ին մայրաքաղաքի Սեն Դենի արվարձանում ոստիկանության կողմից փախստականների ճամբարի ապամոնտաժումից հետո Utopia 56 և Medecins du monde կազմակերպությունները կոչ էին արել Հանրապետության հրապարակում վրաններ տեղադրել։
Ակցիայի կազմակերպիչները հայտարարություն էին տարածել՝ իշխանություններին կոչ անելով «փախստականներին բնակության վայր տրամադրել և ստեղծել փախստականների մշտական ընդունման համակարգ»։
Նմանատիպ նյութեր
2191 դիտում
14:41 01-11-2016
Ֆրանսիայում վերջնականապես ապամոնտաժել են բազմաթիվ խնդիրներ առաջացրած փախստականների ճամբարը
Այս բաժնից
1030 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
1348 դիտում
12:20 02-02-2025
Ադրբեջանի կողմից Իրանին որևէ uպառնալիք չի լինի. Ալիևի օգնականը՝ Փեզեշքիանի խորհրդականին