1820 դիտում
18:18 24-11-2020
Ռազմական ոստիկանությունը հորդորում է կամովին հանձնել պատերազմի ընթացքում ստացած զենք-զինամթերքը
Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը զորահավաքային զորակոչով կամ այլ հիմունքներով զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիներին հորդորում է կամովին հանձնել պատերազմական գործողությունների ընթացքում ստացած, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում տարբեր ճանապարհներով վերցված զենք-զինամթերքը: Ռական ոստիկանությունն այս մասին հայտարարություն է տարածել.
«Սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատազմերազմական գործողությունների ընթացքում, Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում, բազմաթիվ քաղաքացիներ սահմանված կարգով ստացել են զենք-զինամթերք և մեկնել ռազմաճակատ:
Եռակողմ համաձայնագրի շրջանակում հրադադարի հաստատումից հետո նրանցից շատերն արդեն վերադարձել են ռազմական գործողությունների անցկացման վայրերից, սակայն դեռևս չեն հանձնել իրենց մոտ գտնվող զենք-զինամթերքը:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը զորահավաքային զորակոչով կամ այլ հիմունքներով զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում է պատերազմական գործողությունների ընթացքում ստացած, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում տարբեր ճանապարհներով վերցված զենք-զինամթերքը կամովին հանձնել ռազմական ոստիկանություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ նյութեր
1802 դիտում
12:10 25-12-2020
ԱԱԾ-ն հորդորում է Արցախից ապօրինի կերպով ՀՀ տեղափոխած զենք-զինամթերքը հանձնել իրավապահ մարմիններին
Այս բաժնից
793 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
658 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
454 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը