211652_close_icon
views-count13225 դիտում article-date 11:42 26-11-2020

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Մեր գերեվարված երիտասարդների հարցն այսօր թիվ 1 խնդիրն է։ Դժվար է անգամ խոսել, թե բացահայտ ինչ կտտանքների են նրանց ենթարկում։ Դրան դեռ հետո կարձագանքենք՝ արժանապատվությանը համահունչ բոլոր ճանապարհներով. ավելորդ պաթոսը մի կողմ թողնեմ, ուղղակի համոզված եմ, որ ներում չի լինելու։ Այս պահին խնդրի լուծման առանցքում, անկախ ամեն ինչից, գործադիր իշխանությունն է, սակայն ակնհայտ է, որ հնարավորինս արագ հարկ է ձևավորել նաև քաղաքացիական հասարակության գործուն կառույց՝ վերապահելով առնվազն հարցումներ անելու, վերահսկողություն իրականացնելու, բանակցելու և այլ համապատասխան լիազորություններ։ Հաշվի առնելով իմ նախկին փորձառությունը (1989-92 թթ. եղել եմ ՀՀ դատախազության ազգամիջյան հարաբերությունների բաժնի պետը), կարող եմ վստահեցնել, որ այդ առաքելությունը լավագույնս կարող է կյանքի կոչել և համակարգել 1-ին ՄԻՊ տիկին Լարիսա Ալավերդյանը։ Ականատեսն եմ եղել, թե այս տիկինը ոչ միայն կատարյալ տիրապետում է օտար լեզուների, այլև անասելի սրտացավությամբ, խելամտությամբ, ճկունությամբ ու անբացատրելի հետևողականությամբ է կարողանում ելքեր գտնել, շփվել միջազգային կառույցների պաշտոնյաների հետ, համոզիչ դարձնել ասելիքը և հասնել արդյունքների։ Սա կվկայեն նաև հազարավոր փախստականները և այդ տարիներին իր հետ համագործակցած պաշտոնյաները։ Գոնե հուշագրով ՄԱՆԴԱՏ տվեք տիկին Ալավերդյանին և կտեսնեք արդյունքները։ Վերջապես, կանգ առեք այլ թեկնածուի վրա, դա էլ էական չէ, միայն մտածեք, որ սա այս փուլում խիստ անհրաժեշտ է։ Հ.Գ. Այս հարցը չեմ քննարկել տիկին Ալավերդյանի հետ, անգամ չեմ ակնարկել, բայց, կարծում եմ, դրա ժամանակը չէ, թող ներող լինի ....»

Նմանատիպ նյութեր