211652_close_icon
views-count1019 դիտում article-date 12:31 26-11-2020

Արցախցիներին ուղղված ծրագրերի միտումը լինելու է այն, որ նրանք հնարավորինս շուտ վերադառնան Արցախ և բնակություն հաստատեն. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը ներկայացրեց կառավարության ծրագրերը, որոնք ուղղված են արցախցիների աջակցությանը: Նախարարը նշեց, որ 2 ծրագիր է իրականացվում, որոնցից մեկով 68 հազար դրամի աջակցություն է տրամադրվում յուրաքանչյուր արցախցու, և արդեն 30 հազար քաղաքացի ունի հաստատած դիմում: Նա տեղեկացրեց, որ երկրորդ ծրագրով՝ այն բնակավայրերը, որոնք Արցախի վերահսկողությունից դուրս են գտնվում, դրանց բնակիչները կստանան 300 հազար դրամի չափով օժանդակություն: Բացի այդ, այս պահին բնակավայրը կորցրածների կեցությունը ապահովելու համար առաջիկա ամիսներին որոշակի ծախսերի փոխհատուցում կտրամադրվի: Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ շահառուներ են ոչ թե ընտանիքները, այլ անձինք, և մեկ ընտանիքից մի քանի հոգի կարող են միջոցառման շահառու լինել: «Մենք առաջիկայում կքննարկենք և կընդունենք միջոցառում բնակավայրից զրկված քաղաքացիների համար, և ոչ թե ընտանիքները, այլ անհատները կլինեն շահառու, հույս ունեմ, որ Արցախի կառավարության հետ համատեղ հնարավորինս արագ կիրականացնենք հաշվառումը, որ ծրագիրը ճիշտ գործի»,- ասաց նա և հայտնեց, որ առաջիկայում աջակցության ծրագրերը կշարունակվեն: «Այդ ծրագրերի միտումը լինելու է այնպիսին, որ քաղաքացիները հնարավորինս շուտ վերադառնան Արցախ և բնակություն հաստատեն, սա է լինելու բովանդակությունը այդ ծրագրերի»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր