15306 դիտում
19:36 24-07-2014
Մեզ համար ե՛ւ հաճույք է, ե՛ւ հպարտություն՝ մասնակցել Հարություն Քուշկյանի ծրագրերի հնարավորինս արագ իրագործմանը, օգնել աննկուն արցախցիներին. Միքայել Մանուկյան
Հերթական անգամ Արցախում էր ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնի վիրաբուժության բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ուրոլոգ վիրաբույժ Միքայել Մանուկյանը:
Նա Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքում իրականացրել է հիվանդների խորհրդատվություն, իսկ հիվանդանոցում՝ վիրահատություններ:
Ներկայացնում ենք ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հարցազրույցը պրոֆեսոր Միքայել Մանուկյանի հետ:
[b]- Միքայել Վլադիմիրի, ասացեք, խնդրեմ, Ձեր նախորդ այցին հիվանդների ընդունելության ժամանակ առավել շատ ուրոլոգիական ի՞նչ հիվանդություններ եք երեւակել, որից գուցե կարելի կլինի մոտավոր պատկերացում կազմել, թե որն է ոլորտի ամենատարածվածն Արցախում…[/b]
- Ուրոլոգիական հիվանդություններն, ընդհանրապես, հարաբերականություն ունեն՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում եւ Արցախում: Ուրոլոգիական հիվանդների մոտավորապես 30 տոկոսը տառապում է միզաքարային հիվանդությամբ, շուրջ 20 տոկոսը՝ քաղցկեղայինով, իսկ մասնավորապես տղամարդկանց մոտ 60-65 տարեկանից հետո շատ մեծ տոկոս են կազմում՝ շագանակագեղձի բարորակ գերաճի գանգատներով հիվանդները:
[b]-Այսինքն՝չկա ընդհանրական պատճառ նման հարաբերականության համար:Ինչպես,ասենք, էնդոկրինոլոգիայում խպիպի տարածվածությունը հիմնականում բացատրվում է բնության մեջ ջրում եւ մշտապես այն օգտագործող մարդու օրգանիզմում յոդի պակասությամբ…[/b]
-Ոչ:Ուրոլոգիայի ոլորտում Արցախում իրավիճակը գրեթե նույնն է, ինչ՝ Հայաստանում,որովհետեւ բնական պայմաններն էլ համարյա նույնն են, եւ պիտի ասեմ, որ նշված տոկոսները բարձր չեն միջազգային ցուցանիշներից,այնպես որ՝ տագնապի առանձնակի հիմք չկա, պարզապես հարկավոր է կանխարգելիչ միջոցներով հնարավորինս իջեցնել դրանք, ինչին էլ հենց հետամուտ են մենք՝ Հայաստանի եւ Արցախի ուրոլոգներս…
[b]-Դուք նախորդ այցին էլ եք վիրահատություններ կատարել Ստեփանակերտի հիվանդանոցում, հիմա էլ, ի՞նչ կարգի, ի՞նչ բարդության դեպքեր էին դրանք եւ ի՞նչ նոր տեխնոլոգիա եք կիրառել դրանցում:Կամ գուցե հարցը թեթեւ-ինչ տեղափոխեմ մեկ այլ հարթություն՝ ինչո՞վ կբացատրեիք ընդհանրապես դրսեկ մասնագետների ՝այդտեղ վիրահատություններ իրականացնելու անհրաժեշտությունը:[/b]
- Դե, մեզ որ՝ Հայաստանից եկողներիս, լրջորեն ՙդրսեկ՚ չես անվան, ի վերջո՝ մեկ ժողովուրդ ենք ու՝ մեկ հայրենիք… Հետո էլ՝ եկել ու գալիս ենք Արցախի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հանձնարարականով, որովհետեւ կարեւորում ենք բժշկության ոլորտում հայկական երկու պետության ռազմավարական ծրագրերը: Մեզ համար ե°ւ հաճույք է, ե°ւ հպարտություն՝ մասնակցել այդ ծրագրերի հնարավորինս արագ իրագործմանը, օգնել աննկուն արցախցիներին…
Ինչ վերաբերում է նոր տեխնոլոգիաների մասին հարցին, ասեմ, որ այս հիվանդանոցի ե°ւ կադրային ներուժուվ, ե°ւ տեխնիկական հագեցվածությամբ… հիվանդանոց եթե ոչ դժվար՝ ապա շատ քիչ կարելի է գտնել Հայաստանում:Այսինքն՝ այն շատ լուրջ հագեցված է, ու ես էլ համարձակություն եմ վերցնում ինձ վրա՝ ասելու արցախցիներին, որ տեղիս բժիշկներն իրենց գործում բավականին հմուտ են ու կարող եւ ունեն տեխնիկական առաջընթացի այն գործիքները, որոնք կան Հայաստանի լավագույն կլինիկաներում: Այնպես որ՝ ուղղակի կոչ եմ անում ավելի վստահել նրանց:
Ձեր բժիշկներն առանց մեզ էլ են նոր մեթոդներով, այդ թվում՝ եւ էնդոսկոպիկ, հաջողությամբ լուրջ վիրահատություններ կատարում ու , կարելի է ասել, արդեն գտնվում են փորձի կուտակման շրջանում…Նրանք շատ հանգիստ վիրահատում են սովորական դեպքերը, ընդ որում, եւ սա շատ կարեւոր է ՝ առանց ետվիրահատական բարդությունների: Պատահում են, իհարկե , յուրահատուկ կամ առանձնակի բարդ դեպքեր էլ, որոնց ժամանակ լրացուցիչ միջամտության կարիք է զգացվում դրսից…:Բայց չէ¯ որ դա կարող է տեղի ունենալ, եւ ունենում է, նաեւ Երեւանում. ասենք՝ տվյալ հիվանդի տվյալ վիրահատության համար հատուկ մասնագետ հրավիրել արտասահմանից…
Ցավոք, ե°ւ Հայաստանում, ե°ւ Արցախում առկա է նույն անցանկալի երեւույթը, երբ հիվանդը ուշացած կամ բարձիթողի վիճակում է դիմում բժշկին …Իսկ նման պարագայում անգամ ԱՄն-ում ու Գերմանիայում են խնդիրը լուծում բաց վիրահատության մեթոդով: Այնինչ, եթե նա դիմած լիներ ժամանակին, կարելի կլիներ կիրառել նվազ կամ ոչ ինվազիվ եղանակ…Հանրապետական բժշկական կենտրոնում կան էնդոսկոպիկ միջոցներ, որոնցով կարելի է կատարել միզուղիների կամ շագանակագեղձի էնդոսկոպիկ վիրահատություններ:
Մեր գաը միտված է նաեւ նրան, որ ժողովուրդն ավելի մեծ հավատով վերաբերվի տեղացի մասնագետներին, իմանա, որ խնդիրը դեպքերի մեծամասնությունում ոչ թե կամ ոչ այնքան բժիշկն է լինում, որքան ՝՝ ժամանակին նրան չդիմած հիվանդը: Կրկնում եմ, արցախցիները կարող են վստահ լինել, որ ինչ մենք գիտենոք ու կարողանում ենք անել՝ փոխանցվում է արցախցի բժիշկներին ու լավ յուրացվում նրանց կողմից:Ի վերջո , նրանք էլ են, չէ՞, մեզ պես սովորել ու գիտեն ինչն ինչպես անել: Կոնկրետ ոլորտի ամենաթարմ նորույթներն էլ յուրացնում են հընթացս՝ լինի մեզնից թե Արցախ այցելող՝ նորի կիրառման գծով արդեն բավականին փորձ ունեցող մյուս մասնագետներից: Մե°նք ինքներս էլ ենք այդպես սովորել, մասամբ այն տարբերությամբ, որ ոմանք՝ արտասահմանում…Կարճ ասած՝ ինչ կատարում ենք Երեւանում՝ կատարում են ու կկատարեն ձեր բժիշկներն էլ. եւ սա այն ճշմարտությունն է, որ վաղ թե ուշ կհասկանա եւ ընդունի Արցախի ժողովուրդը:
[b]-Այնուամենայնիվ՝ ե°ւ նախորդ այցին, ե°ւ այս անգամ, հետաքրքիր է, ի՞նչ կարգի վիրահատություններ եք իրականացրել տեղի բժիշկների հետ միասին:[/b]
-Վիրահատություններ էին կապված միզապարկ-հեշտոցային խուղակների, երիկամի քարերի հետ, կատարել ենք մարջանաձեւ քարերի հեռացում, շագանակագեղձի էնդոսկոպիկ հեռացում, միզապարկի արմատական հեռացում՝ կապված քաղցկեղի հետ…մի խոսքով՝ այո, բավականին բարդ վիրահատություններ էին դրանք:
-Շնորհակալություն՝ զրույցի համար:
-Ձեզ էլ շնորհակալություն՝ տեղի ունեցող ուշադրության արժանի յուրաքանչյուր իրադարձություն հանգամանորեն լուսաբանելու համար:
Նմանատիպ նյութեր
3580 դիտում
16:45 05-04-2014
ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի ուղերձը՝ Մայրության և Գեղեցկության օրվա առթիվ
7012 դիտում
20:33 14-04-2014
Այսօր Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի ծննդյան օրն է