1057 դիտում
16:14 26-11-2020
Ղրղզստանում առաջարկել են չեղարկել ռուսաց լեզվի կարգավիճակը
Ղրղզստանի սահմանադրական խորհրդակցության (վերջերս ստեղծված մարմին՝ սահմանադրական բարեփոխման նախագիծը լրամշակելու համար) անդամ Սադիրդին Տորալիեւն առաջարկել են ռուսաց լեզուն զրկել պաշտոնական կարգավիճակից, «Դա, կարող է, արմատականորեն հնչի»:
Բայց իմ առաջարկությունն է՝ պետական լեզուն թողնել միայն ղրղզերենը: Մյուս լեզուները մենք կզարգացնենք այլ օրենքներով: Ռուսերենը պաշտոնական կարգավիճակ ունի… Այդպիսի բան չպետք է լինի»,- Տորալիեւի խոսքը խորհրդակցության լիագումար նիստից մեջբերում է [url=https://24.kg/obschestvo/174611_nujnoli_lishit_russkiy_yazyik_statusa_ofitsialnogo_golosovanie/]24.kg գործակալությունը[/url]: Նրա խոսքով՝ երիտասարդությունը դադարել է խոսել ղրղզերենով: Նա կարծում է, որ հարկավոր է պայմաններ ստեղծել ղրղզերենը զարգացնելու համար՝ ապագայում այն չկորցնելու նպատակով: Ռուսաց լեզվի պաշտոնական կարգավիճակն ամրագրված է Ղրղզստանի Սահմանադրության մեջ՝ ղրղզական լեզվի պետական կարգավիճակի հետ միասին: Հոկտեմբերի 5-ին Ղրղզստանում սկսվել են ընդդիմության ելույթները, որը չի ճանաչել հոկտեմբերի 4-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Դրանք վերաճել են անկարգությունների: Իրավապահ մարմիններն ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ:
Բախումների ժամանակ տուժել է 1,2 հազար մարդ, ցուցարներից մեկը զոհվել է: Հոկտեմբերի 6-ին Ղրղզստանի ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքները ճանաչել է անվավեր: Դրա հետ մեկտեղ ընդդիմության հանրահավաքների եւ ժողովների ընթացքում հնչել են երկրում իշխանությունը փոխելու կոչեր: Երկրի վարչապետ Ղուբաթբեկ Բորոնովը հրաժարական տվեց, իսկ հոկտեմբերի 15-ին հրաժարական է տվել Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: Հոկտեմբերի 16-ին խոսնակ Իսաեւը հայտարարել է, որ հրաժարվում է պետության ղեկավարի լիազորությունները կատարելուց, որից հետո Ղրղզստանի նախագահի պաշտոնակատար է դարձել երկրի նորանշանակ վարչապետ Սադիր Ժապարովը: Նույն օրը Ղրղզստանի խորհրդարանը չեղարկել է Բիշքեկում արտակարգ դրության ռեժիմը: Վաղաժամկետ նախագահական ընտրությունները հանրապետությունում նշանակվել են հունվարի 10-ին։
Նմանատիպ նյութեր
1401 դիտում
11:16 06-02-2014
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցում է ՀՀ-ում ռուսաց լեզվի զարգացմանը
1698 դիտում
14:10 21-03-2017
ԱԺ նախագահն ընդունել է Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի ռեկտորին
Այս բաժնից
1024 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
1348 դիտում
12:20 02-02-2025
Ադրբեջանի կողմից Իրանին որևէ uպառնալիք չի լինի. Ալիևի օգնականը՝ Փեզեշքիանի խորհրդականին