16804 դիտում
18:18 26-11-2020
Մանե Գևորգյանը հերքում է լուրերը, թե ադրբեջանական բանակը մտել է Սոթքի հանքավայրի տարածք
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը կտրականապես հերքում է տարածված լուրերը, թե ադրբեջանական բանակը Սոթքի ոսկու հանքավայր է մտել: Մանե Գևորգյանն այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:
«Շրջանառվող տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ»,- նշեց կառավարության ղեկավարի մամուլի քարտուղարը:
ՀՀ Պաշտպանության նախարարությունը նույնպես հերքում է այդ լուրը. «Տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցի զինվորականներ են ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը` չեն համապատասխանում իրականությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ::
Նմանատիպ նյութեր
6948 դիտում
22:30 19-04-2021
Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցների պահանջները բավարարվեցին. Թագուհի Թովմասյան
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»