4532 դիտում
18:14 09-12-2020
Սոթքի հանքավայրի տարածքում ճշգրտում է տեղի ունեցել, երկու կողմերի ԶՈՒ-երն ավելի ճշգրիտ են դիրքավորվել. ՀՀ փոխվարչապետ
Սոթքի հանքավայրի տարածքի մի հատվածում ճշգրտում է տեղի ունեցել, հայկական և ադրբեջանական կողմերի ԶՈՒ-երը ավելի ճշգրիտ են դիրքավորվել, արդյունքում վարչական շենքը գտնվում է հայկական կողմում: [url=https://armenpress.am/arm/news/1037277.html]«Արմենպրես»[/url]-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ անդրադառնալով անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին:
Փոխվարչապետն ասաց, որ Սոթքի հանքի հետ կապված բանակցությունները պետք է տարվեն հնարավորինս սեղմ ժամկետներում: «Ուզում եմ տեղեկացնել, որ որոշակի ճշգրտում է տեղի ունեցել, և հանքավայրի տարածքի մի հատվածում, համապատասխանաբար, երկու կողմերի ԶՈՒ-երը ավելի ճշգրտի են դիրքավորվել, և վարչական շենքը գտնվում է հայկական կողմում: Հանքի շահագործման հետ կապված հարցերը նույնպես ունեն իրավական հիմնավորումներ և իրավական փաստաթղթեր, և դրանք նույնպես այդ նույն ֆորմատի՝ բանակցային գործընթացի հարցեր են»,-ասաց Ավինյանն ու կարծիք հայտնեց, որ առաջիկայում այդ հարցերը քննարկվելու են:
Սահմանազատման գործընթացներին անդրադառնալով՝ նա ասաց, որ ՀՀ ԶՈՒ-ն և ռուս գործընկերները բոլոր հատվածներում այդ գործընթացներին մասնակցում են: Կան հազար ու մի հարցեր, որոնք հընթացս առաջանում են:
Փոխվարչապետը հայտնել էր նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավական սահմանը արձանագրված չէ, այս սահմանը կհստակեցվի առաջիկայում սպասվող բանակցությունների արդյունքում:
Նմանատիպ նյութեր
16801 դիտում
18:18 26-11-2020
Մանե Գևորգյանը հերքում է լուրերը, թե ադրբեջանական բանակը մտել է Սոթքի հանքավայրի տարածք
6948 դիտում
22:30 19-04-2021
Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցների պահանջները բավարարվեցին. Թագուհի Թովմասյան
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին