62556 դիտում
21:27 26-11-2020
Սյունիք մարզից 300 հա արդեն փոխանցել են թշնամուն
«Մոտ 300 հա տարածք էլ չենք կարող մշակել, սահմանագծի վրա է, իրենք արդեն կարող են օգտագործել էդ տարածքը, մենք չենք կարող։
Մեր կողմում ա, բայց ոչ մի մեխանիզմ էդ տարածք մտցնել չենք կարող, որ վարենք կամ ցանենք, թշնամու վերահսկողության տակ ա»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բեկի համայնքի ղեկավար Բենիամին Պողոսյանը։
Նա նշեց, որ առաջ նաև գյուղի անասունները արածում էին գյուղից 100 մետր այն կողմ գտնվող հատվածում, որը թշնամու տարածքն է եղել, բայց հիմա դա ևս հնարավոր չէ։
Հիշեցնենք, որ ըստ նոյեմբերի 10-ին՝ ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված եռակողմ համաձայնագրի՝ Արցախի մի շարք շրջաններ հայտնվեցին Ադրբեջանի կազմում, ինչպես նաև Ադրբեջանը ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան։
Նմանատիպ նյութեր
1225 դիտում
16:39 20-10-2024
Դատավոր Վարսենիկ Մելքոնյանը Շիրակի մարզից գործուղվում է Սյունիք
Այս բաժնից
1078 դիտում
20:45 15-01-2025
Այս փաստաթուղթն ավելի շուտ Փաշինյանի կառավարության թերացումների արտացոլանքն է. Վարդան Օսկանյան
904 դիտում
20:19 15-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
547 դիտում
19:24 15-01-2025
Խոր ցավ եմ ապրում` տեսնելով ավերիչ անտառային հրդեհներն իմ հայրենի նահանգում՝ Կալիֆոռնիայում. դեսպան Քվին