211652_close_icon
views-count5253 դիտում article-date 10:01 27-11-2020

Ովքեր և ինչպես կարող են օգտվել օդանավակայանների VIP սրահներից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Քաղավիացիայի վարչության պետ Տաթևիկ Ռևազյանի կողմից շրջանառության մեջ է դրվել կառավարության որոշման նախագիծ, որով հաստատվելու է «Առանձին դեպքերում Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահներից այլ անձանց օգտվելու կարգը»: Խոսքը օդանավակայաններում գործող VIP սրահների մասին է: Ըստ այդ կարգի՝ հատուկ սրահներից կարող են օգտվել նաև Ամենայն հայոց կաթողիկոսը, Արցախի Հանրապետության նախագահը և նրան ուղեկցող ընտանիքի անդամները, ՀՀ փոխվարչապետները և նրանց ուղեկցող ընտանիքի անդամները, ՀՀ անվտանգության խորհրդի անդամները, ինչպես նաև ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային ժողովի նախագահի և սույն կետում նշված պաշտոնատար անձանց կողմից հրավիրված օտարերկրյա պաշտոնական պատվիրակությունների անդամները: Բայց որպեսզի Ամենայն հայոց կաթողիկոսը կամ Արցախի Հանրապետության նախագահը և ցանկում նշված մյուս պաշտոնյաները իրավունք ունենան օգտվելու հատուկ սրահից, պետք է վարչապետի համաձայնությունը, իսկ դրա համար էլ թռիչքից առնվազն երեք օր առաջ նրանք պետք է դիմեն վարչապետին՝ հիմնավորելով հատուկ սրահից օգտվելու անհրաժեշտությունը: Խեղճ վարչապետ, քիչ հոգս ուներ, հիմա էլ հատուկ սրահից օգտվել-չօգտվելու թույլտվության հարցը դրվեց նրա վրա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր