1573 դիտում
12:45 27-11-2020
Երևան է ժամանում ֆրանսիական մարդասիրական օգնության 2-րդ ինքնաթիռը. Հայաստան է գալիս նաև Յուրի Ջորկաեֆը
Ֆրանսիական մարդասիրական օգնության երկրորդ ինքնաթիռը Երևան կժամանի նոյեմբերի 27-ին: [url=https://armenpress.am/arm/news/1036066.html]«Արմենպրեսն»[/url] այս մասին տեղեկացավ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից:
Այդ ինքնաթիռով գալու են նաև Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչներ, մասնավորապես, Ֆրանսիայի ԱԳՆ-ի Ճգնաժամային կենտրոնի տնօրեն Էրիկ Շըվալյեն, ինչպես նաև ՀԿ ներկայացուցիչներ, մասնավորապես ֆրանսահայ հանրահայտ ֆուտբոլիստ, ֆուտբոլի աշխարհի 1998թ. չեմպիոն Յուրի Ջորկաեֆը:
Մարդասիրական ուղեբեռի հանձման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ին: Նոյեմբերի 28-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնին և Այրվածքաբանության ազգային կենտրոնին կհանձնվեն բժշկական օգնությունները: Դրանից հետո Ֆրանսիայի դեսպանությունում ասուլիսով կամփոփվի աշխատանքը, կներկայացվեն նաև ապագա ծրագրերը:
Ֆրանսիայից մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը Երևան էր ուղևորվել նոյեմբերի 22-ին: Ֆրանսիայի ԱԳՆ-ի ճգնաժամային կենտրոնի վարձակալած ինքնաթիռը բերել էր բժշկական սարքավորումներ և դեղեր Հայաստանի առողջապահական համակարգի կարողությունները ուժեղացնելու նպատակով, ինչպես նաև առաջին անհրաժեշտության պարագաներ Հայաստանում գտնվող Լեռնային Ղարաբաղի տեղահանված անձանց համար:
Նմանատիպ նյութեր
1201 դիտում
18:52 27-11-2020
Ֆրանսիական հումանիտար օգնության երկրորդ ինքնաթիռը ժամանել է Երևան
1305 դիտում
15:45 12-12-2020
Երևան է ժամանել Ֆրանսիայի կողմից տրամադրվող մարդասիրական օգնության 3-րդ ինքնաթիռը
14570 դիտում
22:23 04-11-2018
Հենրիխ Մխիթարյանն ու Յուրի Ջորկաեֆը գալա-երեկույթի են մասնակցել Լոնդոնում
Այս բաժնից
589 դիտում
16:32 28-10-2024
Սահմանազատման միջոցով հնարավոր է վերադարձնել Ադրբեջանի օկուպացրած տարածքները․ ԳՇ պետ
589 դիտում
15:57 28-10-2024
Զգուշացեք դեղերի կեղծ գովազդից. Սամվել Մարտիրոսյան