9304 դիտում
09:19 28-11-2020
Ինչո՞ւ իշխանությունները չեն զորացրում «մոբը». «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, նախօրեին «Իմ քայլը» խմբակցության համառ ջանքերի շնորհիվ չընդունվեց ռազմական դրությունը վերացնելու մասին օրենքի նախագիծը: Ընդդիմադիր բոլոր ուժերը վստահ են, որ սա արվում է բացառապես քաղաքական նպատակներով՝ ճնշելու բողոքի ակցիաները, հանրահավաքները, իրականացնելու ընդդիմադիրների ու ընդդիմախոսների ձերբակալություններ և այլ ճնշումներ:
Ի դեպ, այն պատճառաբանությունները, որոնք իշխանական որոշ պատգամավորներ բերում էին՝ ի պաշտպանություն ռազմական դրության պահպանման, փորձագետների կարծիքով, կարող են ոչ միայն տևական լինել, այլև մշտական (օրինակ՝ Ադրբեջանի և Թուրքիայի սպառնալիք և այլն):
Սակայն այստեղ կա մեկ այլ ուշագրավ հանգամանք: Իշխանությունները պատերազմի ավարտից նույնիսկ 17 օր անց չեն զորացրում «մոբ» (մոբիլիզացիոն) ռեսուրսը, որից ևս, ի դեպ, Նիկոլ Փաշինյանը դժգոհություն էր հայտնել չարաբաստիկ գիշերվա իր «լայվի» ժամանակ, ինչպես նաև հետագա օրերին՝ ի թիվս այլոց պարտության «մեղավոր» նշանակելով նաև նրանց:
Մեր ունեցած տեղեկություններով, «մոբը» չզորացրելու համար իշխանությունները մի քանի պատճառ ունեն: Նախ՝ վախենում են, որ այս թեժ օրերին այդ մարդիկ կվերադառնան ու կպատմեն ողջ իրականությունը, ինչպես նաև կհակադարձեն իրենց վարկաբեկելու Նիկոլ Փաշինյանի փորձերին:
Մյուս կողմից, մոբիլիզացիոն կարգով զորակոչված են բազմաթիվ ընդդիմադիրներ, այդ թվում, օրինակ՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որոնց իշխանությունները արդեն տևական ժամանակ չեն զորացրում առանց որևէ պատճառաբանության:
Ըստ այդմ, կարծիքներ կան, որ «մոբը» իշխանությունները դարձրել են յուրատեսակ քաղաքական գործիք՝ մարդկանց «պատանդ» պահելու և քաղաքական գործընթացներից այս պահին դուրս թողնելու համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2728 դիտում
15:05 07-04-2018
Ապրիլի 7. հերթական անակնկալ ֆլեշ-մոբը՝ Երևանի մետրոպոլիտենում
1837 դիտում
10:24 20-12-2018
Եթե հետախուզական տվյալների պակաս չի եղել, ապա ինչո՞ւ իշխանությունները բավարար քայլեր չեն ձեռնարկել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
907 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1054 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
745 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»