211652_close_icon
views-count2722 դիտում article-date 09:31 28-11-2020

Անհետ կորածների հարազատները վրդովված են. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Անհետ կորած զինվորների հարազատները իրենց նախաձեռնությամբ մեկնել են Ստեփանակերտ, հանդիպել Արցախի նախագահի, ԱԻ նախարար Կարեն Սարգսյանի և ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ, ովքեր խոստացել են անմիջապես վերսկսել որոնողական աշխատանքները: Սակայն պարզվել է, որ ադրբեջանական կողմը պահանջում է, որ որոնողական աշխատանքներին մասնակցեն նաև Կարմիր խաչի ներկայացուցիչները, որոնց բացակայությունն էլ պատճառաբանվել է կորոնավիրուսով հիվանդ լինելով: Երբ Երևանում մնացած անհետ կորածների հարազատները դիմել են Կարմիր խաչի երևանյան գրասենյակ և պահանջել, որ Ստեփանակերտ ուղարկեն կազմակերպության առողջ աշխատակիցների, պարզվել է, որ կազմակերպությունում բոլորն են հիվանդ: Անհետ կորածների հարազատները վրդովված են՝ Կարմիր խաչը հումանիտար առաքելությանը նպաստելու փոխարեն, ինքն է դարձել հումանիտար առաքելության իրականացման խոչընդոտ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր