2846 դիտում
13:05 28-11-2020
Պարտվեցինք, որովհետև կառուցված երկրի նորօրյա տեր «պողոսները» Հայրենիքը շփոթեցին մարդաբնակ հողակտորի հետ. Սենոր Հասրաթյան
Ինչո՞ւ պարտվեցինք,- դեռ երկար ժամանակ ենք այս հարցն ինքներս մեզ տալու և ամեն մեկը փորձելու է իր պատասխանով յուրովի արդարացնել այն, ինչը պետք է անեինք, բայց չենք արել: Այս մասին [url=https://www.facebook.com/profile.php?id=100012180459090]Ֆեյսբուքի իր էջում նշել է[/url] Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Իմ խորին համոզմամբ մենք չենք արել ամենապարզագույնը՝ չենք հարգել ինքներս մեզ ու այն ամենը, ինչին այս տարիների ընթացքում կարողացել ենք հասնել անդառնալի կորուստների և անհամար զրկանքների գնով...
Մեկս-մյուսով հզորանալու փոխարեն նախընտրել ենք մեկս-մյուսին թուլացնել, սիրելու փոխարեն ատել ենք միմյանց, մի քանի «պողոսով» մեզ դարձրել են «պողոսների» հոտ և քշել իրենց ուզած կածանով, իսկ երբ արդեն ուշքի ենք եկել, մեզ գտել ենք պարտության ճիրաններում... Բայց, անգամ այդ վիճակում, մենք շարունակել ենք մնալ «պողոսներին» ենթակա «պողոսների» հոտ, քանզի կորցրել ենք ոչ միայն ինքնրույն մտածելու կարողությունը, այլև զրկվել ենք դիմացի մտածողին լսելու ընդունակությունից...
Մենք լսել և շարունակում ենք հավատալ մի քանի «պողոսների» հնարած հեքիաթներին և մեր տունը կառուցելու փոխարեն անընդհատ՝ տեղին, թե անտեղի մատնացույց անում մեր կողքին կառուցողներին... Ու այդպես ծնվել է «թալանածը վերադարձնելու և ժողովրդին բաժանելու» մասին լեգենդը, որով «պողոսների» հոտը սնվել և սնվում է, իսկ մի քանի «պողոսներ» մտածելու ինքնրույնությունը կարցրած ամբոխին տարել և տանում են դեպի անորոշություն...
Պարտվեցինք, որովհետև կառուցված երկրի նորօրյա տեր «պողոսները» Հայրենիքը շփոթեցին մարդաբնակ հողակտորի հետ և այն միասնական ու շեն պահելու փոխարեն նախընտրեցին մասնատել: Հայրենիքի մի մասում ապրողն օտարացավ մյուս մասում ապրողից և արդյունքում ՀԱՅԸ դարձավ պառակտված, իսկ ԵՐԿԻՐԸ՝ կիսատ-պռատ... Ո՞ւր է մեզ տանելու մեր հետագա ճանապարհը և որտե՞ղ է հանգրվանելու յուրաքանչյուրիս խիղճը, դժվար է ասել: Բայց այն, որ մենք կանգնած ենք անորոշությունից անհայտություն տանող մեկ մատնաչափ տարածության վրա և դա ճակատագրական է, դժվարությամբ, սակայն, ուզում եմ չհավատալ...
Նմանատիպ նյութեր
7875 դիտում
23:59 03-07-2021
Մենք պարտվեցինք... ե՞րբ պարտվեցինք, ե՞րբ սկսվեց այս պարտությունը. Կարին Տոնոյան
Այս բաժնից
880 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
775 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
685 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան