1353 դիտում
16:08 28-11-2020
Ֆրանսիան համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ ԼՂ-ի պատմամշակութային օբյեկտների պահպանության համար
Ֆրանսիան համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ Լեռնային Ղարաբաղում մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանության համար, որոնց մի մասը գտնվում է Ադրբեջանի տարածքում: Ինչպես տեղեկացնում է [url=https://armenpress.am/arm/news/1036182.html]«Արմենպրեսը»[/url], այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ֆանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը:
«Վերջին շաբաթների ընթացքում Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը բազմաթիվ անգամ շփումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների հետ և առիթ է ունեցել կրկին անգամ իր հանձառությունը արտահայտելու: Այդ հանձառությունը հիմնվում է տարբներ ասպեկտների վրա, և դրանցից մեկը վերաբերվում է մշակութային և հոգևոր արժեքների ժառանգության պահպանմանը, որոնց մի մասը գտնվում են Ադրբեջանի տարածքում: Եվ այդ գանձերի պահպանության համար մենք համագործակցում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ինչպես նաև այլ կազմակերպությունների հետ, որոնք ստաձնել են դրանց պաշտպանության առաքելությունը»,- ընդգծել է Լըմուանը:
Նմանատիպ նյութեր
2641 դիտում
23:22 28-05-2021
Ֆրանսիան և Պարենի համաշխարհային ծրագիրը համագործակցում են՝ Հայաստանում տեղահանված անձանց աջակցելու համար
1808 դիտում
21:27 02-11-2022
Նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել մարզային մի շարք պատմամշակութային օբյեկտների
Այս բաժնից
766 դիտում
13:17 21-12-2024
Ուկրաինական ԱԹՍ-ն հարվածում է Կազանի բնակելի համալիրին
574 դիտում
12:46 21-12-2024
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
580 դիտում
12:12 21-12-2024
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը