3371 դիտում
18:20 30-11-2020
«Ֆուտբոլը հանուն բարեկամության» 2020 թվականի միջազգային մրցաշրջանը՝ նոր, առցանց ձևաչափով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս տարի նոյեմբերի 27-ին առաջին անգամ առցանց ձևաչափով մեկնարկել է «Ֆուտբոլը հանուն բարեկամության» ամենամյա միջազգային սոցիալական ծրագրի 8-րդ մրցաշրջանը, որին որպես հատուկ հյուր ներկա է գտնվել համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Ռոբերտո Կառլոսը: Բացման ելույթներով հանդես են եկել Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահի խորհրդական Ալեքսեյ Սմերտինը, ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլի ուսուսցման և կրթության դեպարտամենտի ղեկավար Ֆրանկ Լուդոլֆը, Ֆիֆայի պրոֆեսիոնալ խաղացող Թիմ Շվարտմանը (Թիմ Լատկա), «Գազպրոմ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի ղեկավար Վիկտոր Զուբկովը։
Միջոցառման ընթացքում կայացել է աշխարհի առցանց առաջնության (F4F eWorld Championship) բաց վիճակահանությունը, որն առաջին անգամ վարել են պատանի մասնակիցները։ Որոշվել են 32 բարեկամական թիմերի կազմերը, և, ավանդույթի համաձայն, այս տարի ևս թիմերը կրել են հազվագյուտ կենդանիների տեսակների անվանումներ։
Հայաստանը ներկայացնող Գոռ Գասպարյանը ընդգրկված է «Հարավչինական վագր» խմբում, Միխայիլ Վիկերին՝ «Մոխրագույն ալբատրոս», իսկ Հայկ Մարկոսյանը երկրի պատիվը բարձր կպահի «Ինդոնեզիական Սյաու բու» թիմում։
«Ֆուտբոլը հանուն բարեկամության» միջազգային առաջնությունն ավանդաբար անց է կացվում տարբեր քաղաքներում ՝ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղերից առաջ: Պայմանավորված աշխարհում տիրող իրավիճակով՝ այս տարի երեխաների սպասումներն արդարացնելու համար մրցույթն անց է կացվում առցանց՝ նոր խաղային Football for Friendship World սիմուլյատորի միջոցով։
Մեկնարկային մրցաշրջանին մասնակցում են ավելի քան 100 երկրներից ներկայացուցիչներ, և այս նոր, հատուկ թվային հարթակը նրանց հնարավորություն է տալիս մարզվել, խաղալ օնլայն ձևաչափով՝ առանց տնից դուրս գալու։
Ֆուտբոլային սիմուլյատոր ժանրում խաղերը հիմնված են ծրագրի կարևորագույն արժեքների վրա, ինչպիսիք են՝ ընկերությունը, խաղաղությունն ու հավասարությունը:
«Ֆուտբոլը հանուն բարեկամության» ամենամյա միջազգային սոցիալական ծրագիրն իրականացվում է «Գազպրոմ» ՓԲԸ-ի կողմից, այս տարի աջակցում է նաև ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգան:
2020 թվականի Football for Friendship World եզրափակիչ թողարկումը նախատեսված է դեկտեմբերի 10-ին՝ Ֆուտբոլի համաշխարհային օրը: Չեմպիոնության խաղի հաղթողները կստանան ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2021 թվականի եզրափակչի ուղեգրեր:
Միջոցառման օնլայն հեռարձակման [url=https://www.youtube.com/watch?v=vZPiwnuELtY]հղումը[/url]
«Ֆուտբոլը հանուն բարեկամության» միջազգային մանկական սոցիալական ծրագիր է, որը 2013 թվականից ի վեր ներառում է աշխարհի տարբեր երկրներում անցկացվող մարզական և կրթական միջոցառումներ` երիտասարդ մասնակիցների շրջանում առողջ, ակտիվ կենսակերպ հաստատելու և տարբեր մշակույթների ներկայացուցիչների միջև փոխադարձ հարգանք և երկխոսություն ձևավորելու համար: Ծրագիրն իրականացվում է «Գազպրոմ» ՓԲԸ-ի կողմից 2013 թվականից: Անցած յոթ մրցաշրջանների ընթացքում ծրագիրն ընդգրկել է 211 երկիր և տարածաշրջան, միավորել է ավելի քան 6 հազար մասնակիցների և ձեռք բերել մոտ 5 միլիոն աջակիցներ:
2016 թվականից «Ֆուտբոլը հանուն բարեկամության» սոցիալական ծրագրի անդամ է նաև Հայաստանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5564 դիտում
17:59 12-04-2021
Մայիսին կմեկնարկի«Ֆուտբոլը հանուն բարեկամության» սոցիալական ծրագրի նոր մրցաշրջանը
1626 դիտում
23:30 12-04-2021
Մայիսին կմեկնարկի «Ֆուտբոլը հանուն բարեկամության» սոցիալական ծրագրի նոր մրցաշրջանը
1426 դիտում
13:17 04-05-2021
«Ֆուտբոլը՝ հանուն բարեկամության» առցանց ձևաչափը՝ պատմական նոր փուլի սկիզբ
Այս բաժնից
490 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
328 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց