211652_close_icon
views-count108234 դիտում article-date 17:23 01-12-2020

Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից կրակված պարկուճներ և գնդակներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 00:05-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Այգեձոր փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանություն է, որի ընթացքում կրակոցներ են հնչել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Արսեն Ավոյանը, ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Համբարձում Պետրոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կրակոցները հնչել են Այգեձոր փողոցի 74 շենքի հարևանությամբ գտնվող քարե փակ զրուցարանի մոտ: Զրուցարանի պատուհանի ուղղությամբ արձակվել են կրակոցներ և դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի 4 կրակված պարկուճներ և 2 գնդակ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև արդյոք վիճաբանության և կրակոցների արդյունքում տուժած կա: Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Դեպքի հանգամանքները պարզելու համար ստեղծվել են օպերատիվ քննչական խամբեր: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր