211652_close_icon
views-count557 դիտում article-date 17:34 01-12-2020

Այս փուլում այլևս ակցիաներ չեն անցկացվելու. ժամկետային զինծառայողների ծնողների հայտարարությունը

[b]Ժամկետային զինծառայողների ծնողները հայտարարություն են տարածել.[/b] Արցախում ժամկետային զինծառայողների ծնողներ և հարազատներ‼️ Այսօր կայացավ մեր հերթական հանդիպումը ՊՆ-ում: Ուզում եմ հայտնել, որ հանդիպումը արդյունավետ էր. մենք պատրաստել էինք հարցերի փաթեթ, որոնք կապված էին զինծառայողների անվտանգության երաշխիքների, անհրաժեշտ պայմանների և բուժսպասարկման, զորքի բարոյա-հոգեբանական վիճակի հետ, նաև մասնավոր որոշ հարցեր: Բանակի և երկրի անվտանգության նկատառումներից ելնելով` չեմ կարող հրապարակել հանդիպման մանրամասները սոցցանցում և մեր հարցերի պատասխանները, հատկապես զինծառայողների անվտանգության երաշխիքներին վերաբերող պատասխանները, սակայն ուզում եմ նշել, որ պատասխանները համարում եմ բավարար ներկա փուլում: Մեզ ներկայացվեցին փաստեր ռեալ իրավիճակի մասին, որի հետ անհնար է չհամաձայնել, ինչպես նաև փաստեր այն մասին, որ ՊՆ-ը ինտենսիվորեն զբաղվում է հրատապ հարցերով: Դուք արդեն գիտեք, որ արձակուրդների տրամադրման գործընթացը սկսված է, ուզում եմ նաև հատուկ նշել, որ այս արձակուրդները արտահերթ են և չեն ազդելու երեխաներին հերթական արձակուրդներ տրամադրելու վրա: Ինչպես նաև` երեխաների արձակուրդների գրաֆիկն արդեն հիմնականում կազմված է, և եթե դուք ցանկանում եք իմանալ, թե ձեր երեխան որ հոսքով և երբ է գալու արձակուրդ, զանգահարեք 8501, 8502 կամ 8503 հեռախոսահամարներով: Ուղղակի հաշվի առեք, որ մոտակա օրերը այդ համարները շատ ծանրաբեռնված են լինելու: Այս փուլում այլևս ակցիաներ չեն անցկացվելու` մեր ֆորմատը փոխվում է ՊՆ-ի հետ հանդիպումների ֆորմատի, հանդիպումները լինելու են շարունակական և լինելու է համագործակցություն: ‼️Այն ծնողները, որոնք այօր ներկա չեն գտնվել ՊՆ դիմաց և տեղյակ չեն հանդիպման մանրամասներից, պատրաստ եմ նորից հանդիպել նրանց հետ և ներկայացնել մանրամասները‼️ ‼️Ովքեր կուզենան լսել և իմանալ մանրամասներ, կխնդրեմ վաղը` դեկտեմբերի 2-ին, ժամը 12-ին գալ Կառավարության շենքի մոտ‼️ Խնդրում եմ տարածել‼️

Նմանատիպ նյութեր