211652_close_icon

Ակցիա իրականացնողների վրա հարձակվողներից մեկը Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի մայրն է եղել. իրավապաշտպան

views-count1946 դիտում article-date 17:56 01-12-2020
Հենց նոր ինձ տեղեկացրեցին, որ խաղաղ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա հարձակված՝ իլհամ ալիեւի երեւանյան աջակիցների թվում ճանաչել են Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի՝ Ավետ Պողոսյանի մորը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ «Ի գիտություն իրավապահների։ Հենց նոր ինձ տեղեկացրեցին, որ խաղաղ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա հարձակված՝ իլհամ ալիեւի երեւանյան աջակիցների թվում ճանաչել են Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի՝ Ավետ Պողոսյանի մորը։ Ստուգե՛ք, խնդրեմ, այս տեղեկությունը»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր