12327 դիտում
15:10 02-12-2020
Դավաճանի պիտակը հերոսի վրա զոռով-շառով կախողը ուշ թե շուտ սեփական ճակատին է դաջում այն. ո՞վ պիտակավորեց. Ավետ Բարսեղյան
Հաղորդավար Ավետ Բարսեղյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով ստեղծված իրավիճակին։
«Ամեն դատարկ դագաղ, հասցեագրված ողջ մարդուն, ուշ թե շուտ Տեր է գտնում: Ցավոք, քաջ զինվորը պառկեց դրա մեջ: Իսկ հիմա հարց տվեք Ձեզ: Ո՞վ սպանեց:
Ամեն չար անեծք, հասցեագրված անգամ ամենաանընդունելի Անձին, ուշ, թե շուտ վերադառնում է Անիծողին: Մի հարց էլ տվեք: Ո՞վ անիծեց:
Ամեն սուտ մեղադրանք դառնում է իրական դատավճիռ այն հորինողի համար: Եվս մի հարց: Ո՞վ դատեց:
Դավաճանի պիտակը Հերոսի վրա զոռով-շառով կախողը ուշ թե շուտ սեփական ճակատին է դաջում այն: Հարց: Ո՞վ պիտակավորեց:
Բոլոր այս հարցերի պատասխանը մեկն է` Մենք: Ես, դու, նա... Մենք: Հա՛յը:
Դժբախտաբար, հաջողվեց անել քայլ, մերժել անձեր քաղաքականության մեջ... Բայց հետո արժե՞ր հաջորդիվ «հպարտ» քայլերով Աստծուն մերժել, եկեղեցին, ընտանիքը, հային մերժել պատմության մեջ... ու վերջապես Կյանք, հող ու Հայրենիք մերժել: Հարց տանք մեզ. ո՞վ է մեղավոր:
Ու վերջապես անենք միակ ճիշտ քայլը ու ասենք –Մեեեեեենննննքքքք»․- գրել է նա»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4267 դիտում
23:58 24-08-2020
Քոչարյան Անդրանիկի ճակատին պետք է դաջվի «ազգի դավաճան» պիտակը
3381 դիտում
21:34 30-11-2020
Մի՛ վերցրեք դավաճանի պիտակը ձեզ վրա, մի՛ դարձեք խամաճիկը այս հողատու ղեկավարության...
Այս բաժնից
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
748 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից