11222 դիտում
16:39 02-12-2020
«Կբաժանենք 15-20 տղայի միջև». Լապշինը վաճառել է իր «հայտնի» կարմիր բաճկոնը` գումարը վիրավոր հայ զինվորներին փոխանցելու համար
Ռուսաստանի, Իսրայելի քաղաքացի, հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ 2700 ԱՄՆ դոլարով վաճառել է իր հայտնի կարմիր բաճկոնը, որը նա կրում էր Մինսկում ձերբակալվելու և այնուհետև Ադրբեջանին հանձնվելու ժամանակ: Լապշինը բաճկոնը վաճառել է, որպեսզի ստացված գումարը փոխանցի վիրավոր հայ զինվորներին:
«Բարեկամներ, ցանկանում եմ ասել, որ իմ հայտնի կարմիր բաճկոնը, որը 2017 թվականի փետրվարի 7-ին կրում էի նախագահ Ալիևի անձնական ինքնաթիռով Մինսկից Բաքու թռչելու ժամանակ, վաճառվել է 2700 ԱՄՆ դոլարով: Այս ամբողջ ընթացքում բաճկոնը պահվում էր վակուումային տոպրակի մեջ, այն ժամանակից ի վեր այն երբեք չի լվացվել և իր մեջ պահում է այն աթոռի բույրը, որի վրա նստած են եղել Ադրբեջանի ղեկավարը, նրա ընտանիքի անդամները և այս ռեժիմի կառավարության մյուս խոշոր կերպարները:
Գումարը կուղղվի վիրավոր հայ զինվորներին օգնությանը, բառացիորեն վաղը մենք այդ գումարը բաժանելու ենք Երևանի հիվանդանոցներում շուրջ 15-20 տղայի: Սա նվազագույնն է, ինչ կարող եմ անել:
Վաղը երեկոյան կամ դրա հաջորդ օրն առավոտյան մենք տեսանյութ կհրապարակենք, որտեղ կպատմենք այն մասին, թե ինչով ենք զբաղվում այս օրերին: Կարծում եմ ՝ այն կթողարկվի Վադիմ Արությունովի «Անտիտոպոր» ալիքում. նա այստեղ է, ինձ հետ ՝ Երևանում»,-գրել է բլոգերը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Друзья, хотел сказать, что моя знаменитая красная куртка в которой я летел персональным джетом президента Алиева из...
Posted by Aleksander Lapshin on 2020 թ. դեկտեմբերի 1, երեքշաբթի
Նմանատիպ նյութեր
4022 դիտում
22:30 18-08-2015
Տղամարդիկ փորձարկում են զրահապատ բաճկոնը. տեսանյութ
1146 դիտում
22:29 23-11-2022
Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահը գումարը բյուջե փոխանցելու փոխարեն հափշտակել է. ՔԿ
Այս բաժնից
412 դիտում
16:39 25-10-2024
Բագրատ Սրբազանի աջակիցները ՀՀ նախագահի նստավայրի առջեւ բողոքի ակցիա են իրականացնում
367 դիտում
16:21 25-10-2024
Տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ
439 դիտում
15:59 25-10-2024
Մոտ ապագայում կորոշենք, թե ինչ մակարդակով Հայաստանը ներկայացված կլինի COP29-ին. փոխարտգործնախարար