3193 դիտում
13:12 04-12-2020
Ձախողված վարչապետի հրաժարականը պատմական հնարավորություն կստեղծի հայ դիվանագիտության համար. դիվանագետների հայտարարությունը
ՀՀ մի շարք դիվանագետներ հայտարարություն են տարածել, որում ասված է․
Սիրելի հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետության գործող իշխանության հախուռն և անհեռատես արտաքին քաղաքականությունը լրջագույն մարտահրավերների առջև կանգնեցրեց մեր երկիրը։ Հավուր պատշաճի չկարևորվեցին տասնամյակներով ձևավորված ռազմավարական բարձր մակարդակի հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության, գործընկերային սերտ հարաբերությունները Իրանի, Չինաստանի, Վրաստանի, բազմաշերտ հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության երկրների հետ և այլ արտաքին քաղաքական ուղղություններ։ Այս ամենի ուղղակի հետևանքն էր սույն թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված աննախադեպ պարտվողական հայտարարությունը: Այդ փաստաթղթում առկա են բազմաթիվ անորոշություններ, որոնք վերաբերում են Արցախի Հանրապետության իրավական կարգավիճակին, տարածքային խնդիրներին, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցերին, ռազմագերիների, պատանդների, պահվող այլ անձանց և մահացածների մարմինների փոխանակմանը, ինչպես նաև տեղահանված անձանց և փախստականների վերադարձին:
Հայկական դիվանագիտությանը սպասվում է ծանրագույն աշխատանք առաջիկա բանակցային գործընթացը պատշաճ մակարդակով իրականացնելու համար։ Մեզ տրված է պատմական հնարավորություն հետևողական աշխատանքով ապացուցելու, որ հայ դիվանագետն արժանի է պատերազմի դաշտում հերոսության բացառիկ օրինակներ ցուցաբերած մեր զինվորներին և սպաներին։
Սակայն այս ամենը հնարավոր է միայն ձախողված վարչապետի և նրա կառավարության հրաժարականի դեպքում: Անհրաժեշտ է ձևավորել ժողովրդի վստահությունը վայելող լեգիտիմ քաղաքական իշխանություն, որը կառաջնորդվի ազգային-պետական շահերի խորը գիտակցման վրա հիմնված արտաքին քաղաքականությամբ: Պետք է ժամ առաջ համազգային կարողականությամբ ու հետևողական քայլերով Հայաստանը Հանրապետությունը և Արցախը դուրս բերել այս ծանր վիճակից: Պարտվողական և ազգային նվաստացման քաղաքականությունն ապագա չունի։
Հրայր Կարապետյան
ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար
Արա Հակոբյան
ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար
Ռուբիկ Հակոբյան
ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար
Վարդան Հակոբյան
ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար
Էդգար Ղազարյան
ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար
Հովհաննես Մանուկյան
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Արման Նավասարդյան
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Արա Սահակյան
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Օլեգ Եսայան
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Աշոտ Գալոյան
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Ցանկը բաց է ՀՀ այն դիվանագետների համար, ովքեր կմիանան հայտարարությանը
04.12.2020 թ.
Նմանատիպ նյութեր
1063 դիտում
12:40 12-04-2021
ՀՀ վարչապետի սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությունը լիովին ձախողված է. 7 ուժերի հայտարարությունը
1227 դիտում
14:38 29-09-2019
Սինգապուրի և ԵԱՏՄ-ի միջև համաձայնագիրը նոր հնարավորություն կստեղծի բիզնեսի համար. Փաշինյան
Այս բաժնից
808 դիտում
13:32 28-10-2024
Տերևաթափից առաջացած թափոններն այրելն արգելվում է օրենքով
742 դիտում
13:18 28-10-2024
Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել. Oragir.News