211652_close_icon
views-count1562 դիտում article-date 10:24 05-12-2020

Անվտանգային համակարգի հայկական լուծումը միկրո հարթությունն է․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հեշտ ճանապարհը հաղթողի համար չէ, այն իրականում ճանապարհ էլ չէ, այլ աշխատանք, ամենօրյա տքնաջան, կենտրոնացած աշխատանք։ Ի վերջո, հաղթանակը վերջնանպատակ չէ, այլ սկզբնակետ, որից հետո պետք է սկսվի հետագա անկումներից զերծ մնալու եւ փորձությունների թակարդը չընկնելու համար հավերժական պայքարը։ Ինչպես արեւը չի «հոգնում», երբ «ստիպված» է լինում ամեն անգամ խավարը ճեղքելով լուսավորել Երկիրը, այնպես էլ մենք պետք է մեր օրը սկսենք ապրելու եւ արարելու անբեկանելի ցանկությամբ։ Այսօր մեր առջեւ դրված է առանցքային հարց, ինչպես ապահովել ազգի ու պետության անվտանգ գոյությունը եւ նախադրյալներ ստեղծել կայուն զարգացման համար։ Դրա համար նախեւառաջ անհրաժեշտ է անառիկ ամրոց դարձնել Հայաստանը։ Այս պարագայում ամրոցը հեռու է միջնադարյան կառույցի ֆիզիկական բնութագրից, այլ գերազանցապես հոգեւոր եւ տեխնոլոգիական անառիկություն է ենթադրում։ Մեր երկրի սահմանների պաշտպանությունը պետք է ոչ միայն վերեւ ուղղվի, այլեւ դեպի ներքեւ՝ ստորգետնյա հարթություններ։ Երբ պատերազմների ժամանակ օդային տարածքը եւ ճանապարհներն անվտանգ չեն լինում, ապա պետք է ունենանք այլընտրանքային կապուղիներ՝ ստորգետնյա։ Մյուս ուղղությունն այնպիսի ոլորտների զարգացումն է, որոնք հիմնականում պայմանավորված չեն բնակչության քանակով, երկրի տարածքի մեծությամբ կամ ուժի դրսեւորմամբ։ Գիտության եւ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություններ է ստեղծում ունենալու անվտանգության համակարգ, որի հիմքը միկրո հարթությունն է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր